Կրոնագետ․ Պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին
Պետությունը սահմանադրորեն իրավունք չունի խառնվել կրոնական կազմակերպության (այս դեպքում՝ Հայ առաքելական եկեղեցու) ղեկավարի ընտրությանն ու քննարկել նրա բարեվարքությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանը։
Նա հիշեցնում է, որ կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը իր պատվիրակներով ու իր կանոնակարգով, ու պետությունն այս առումով որևէ գործողություն չի կարող կատարել։
«Սահմանադրությամբ վաղուց ամրագրված է, որ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, և եթե եկեղեցին պետությունից անջատ է, ուրեմն հանդես է գալիս մոտավորապես ՀԿ–ների բնորոշ օրենսդրության շրջանակներում, որպես առանձին կազմակերպություն, որը ինքն է որոշում իր ղեկավարի ընտրության կարգը և ձևը, այսինքն՝ պետությունը այս հարցում ոչ մի իրավասություն չունի»,– նշեց նա։
Կրոնագետը նշում է, որ պետությունը կարող է միայն իր լիազորությունների շրջանակում Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների ազատ, թափանցիկ ու ժողովրդավար գործունեությունը կազմակերպել, մնացածն արդեն կազմակերպության գործն է։ Ըստ նրա` պետությունը իրավասու չէ նաև որևէ կազմակերպության անդամների գործունեությունը խոչընդոտել, դա կարող է արվել միայն օրենքով սահմանված կարգով։
«Բարեվարքության հետ կապված. թե ինչ գործունեություն է ծավալում կաթողիկոսը, դա միայն իր հետևորդների , հավատացյալների խնդիրն է, նրանք պետք է որոշեն` ում են հետևում»,– հավելեց նա։
Ամփոփելով` կրոնագետը նշեց, որ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ու գործունեթյանը վիճելի է ու հավելեց, որ տվյալ դեպքում եկեղեցին կարող է դիմել Սահմանադրական դատարան կամ եվրոպական դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու համար։
ՀՀ վարչապետը երեկ կառավարության նիստում քննադատել էր եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի այս արտահայտությունները փոխադարձ քննադատության էին արժանացրել բարձրաստիճան հոգևորականները։
Այսօր առավոտյան Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ էր արել Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ էր արել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 14:18
Вчера в интернете распространилась информация о том, что 100 процентов акций ЭСА заложены международным финансовым организациям, и это получило широкий резонанс, особенно среди той части населения, которая, к сожалению, имеет определенные проблемы с финансовой грамотностью. В результате (также направляемой конкретными лицами и группами) поднялась волна необоснованных и безграмотных обвинений и упрощенных суждений в адрес нынешних владельцев компании, пишет экс-глава КГД Армении Давид Ананян.
-
2025-06-20 13:59
Армения сможет рассматривать выход из ЕАЭС и возможное присоединение к другому интеграционному объединению только после тщательной оценки рисков и последствий. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в интервью Sputnik Армения на Петербургском международном экономическом форуме.
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.