Հայազգի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրեն
Հայկական արմատներով վենեսուելացի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը կստանձնի Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է Լոս Անջելեսի օպերայի մամուլի ծառայությունը, ինչպես նաև Հինդոյանն իր սոցցանցային էջերում։
Հինդոյանը պաշտոնը ստանձնել է 5 տարի ժամկետով։ Նրա պայմանագիրը կգործի մինչը 2031 թվականի հունիսի 1–ը։ Նա կփոխարինի ներկայիս երաժշտական տնօրեն Ջեյմս Քոնլոնին։
Դոմինգո Հինդոյանը Լոս Անջելեսի Օպերայում իր դեբյուտն ունեցել է 2024-ի նոյեմբերին՝ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայով։
«Լոս Անջելեսը ներշնչող քաղաք է իր բազմազանությամբ և ստեղծագործական էներգիայով։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերը և զարգացնել օպերային արվեստը այստեղ՝ ստեղծելով նոր ներկայացումներ, ներգրավելով տեղացի և միջազգային արտիստների ու խորացնելով կապը մեր հանդիսատեսի հետ»,–նշել է Հինդոյանը։
Նա նաև ղեկավարում է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում՝ ներառյալ Մետրոպոլիտեն օպերա, Վիեննայի և Փարիզի օպերաներ, Բեռլինի պետական օպերա և այլն։ Նա թողարկել է մի քանի ձայնասկավառակներ, վերջինը՝ Չայկովսկու ստեղծագործություններով՝ 2025-ի ապրիլին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.