Արա ՊՈՂՈՍՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՄՈՏ ՉԵՆ ԵՂԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ
Հայոց պատմության մեջ թերևս երբևէ չենք ունեցել այնպիսի առաջնորդներ, որոնց նարատիվներն այդքան մոտ լինեին Ադրբեջանի և Թուրքիայի նարատիվներին, որքան այսօր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Մեկն ասում է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց 5 րոպե հետո պետք է սկսենք առևտուր անել, իրենք գան ու ապրեն այստեղ այնպես, ինչպես հայերը Վրաստանում են ապրում։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների տեսլականը երբևէ այսքան մերձեցված չի եղել, սա նշանակում է, որ նրանք արդեն ընդունել են բոլոր նախապայմանները»,- նշեց Պողոսյանը։
Նա ընդգծում է՝ տնտեսական կապերը պատերազմ չլինելու երաշխիք չեն. ի վերջո, պատերազմն էլ տնտեսության մի մասն է։ Պատերազմներ պետք են, որ ռազմական արդյունաբերությունն աշխատի և իր ստեղծած արտադրանքը սպառի։
«Հենց Ցեղասպանության ժամանակահատվածում հայերն ու թուրքերն առևտուր էին անում, Օսմանյան կայսրության տարածքում կային հայկական բանկեր, որոնք մեծ հաճույքով վարկեր էին տրամադրում, գումարներ էին շրջանառում Օսմանյան տնտեսության մեջ, բայց դա նորից չէր խանգարում, որ Օսմանյան կայսրությունը վճռի հայկական էթնիկ բնակությամբ մեծ արեալներ ոչնչացնել»,- հիշեցնում է քաղաքագետը։
Նա հավելում է՝ այն հեքիաթները, թե Խորհրդային Միության ժամանակ հայերն ու ադրբեջանցիները հանգիստ ապրում էին կողք կողքի, անկեղծ չեն, որովհետև անկեղծ լինելու դեպքում նաև կներկայացվեին այն բոլոր միջադեպերը, իրողությունները, որոնք տեղի էին ունենում։ Պողոսյանը հիշեցնում է՝ այն տարիներին դրանք պարզապես բնորոշվում էին որպես «հանցագործություն», ոչ թե «էթնիկ պատկանելության հիմքով կատարված հանցագործություն»։
«Հիմա հայության նկատմամբ ատելությունը հազարավոր անգամներ գերազանցում է նախկինում երբևէ ունեցած իրենց վերաբերմունքին։ Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ հնարավոր չէ անգամ մի քանի տասնամյակի ընթացքում ամենատոլերանտ քարոզչության դեպքում համերաշխություն բերել այսպիսի հակամարտություն ունեցող ժողովուրդների մեջ»,- շեշտում է քաղաքագետը։
Վստահ է, որ պատմության մեջ ոչ մի նման դրվագ չենք գտնի։ Մեր դեպքում ունենք թշնամի, որն աղերս անգամ չունի քաղաքակրթության հետ։ Հիշեցնում է՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները «սիրատոչոր սոնետներ են ձոնում» Ադրբեջանին, բայց դա չխանգարեց, որ 2021, 2022 և 2023թթ․ Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, Արցախի Հանրապետությունն էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկի։
ՀՀ իշխանությունների հայտարարությունները, ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի, ցույց են տալիս, որ Ադրբեջանի առաջարկած բոլոր նախապայմաններն արդեն ընդունվել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 14:54
Паники среди армян Ирана нет, уезжать они тоже они не спешат. Об этом заявил представитель верховного органа партии АРФ "Дашнакцутюн" Ишхан Сагателян, говоря о ситуации в Исламской республике на фоне израильских атак.
-
2025-06-16 14:53
Россия сохраняет готовность при необходимости оказать посреднические услуги в урегулировании конфликта между Ираном и Израилем, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.