Последние новости

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱՄԲՈԽԸ ՆՈՐԻՑ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է ԴԱՌՆՈՒՄ։ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳ ՆԻԿՈԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Վերջին շրջանում հրապարակված և ինձ հայտնի դարձած բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ Նիկոլի վարկանիշը խայտառակ անկում է ապրել։ Նշանակում է՝ ջրերը զուլալվում են։ Ամբոխը նորից ժողովուրդ է դառնում։ Մահացու վտանգ Նիկոլի իշխանության համար։

Պարզ է, որ Նիկոլը պիտի գործի։ Ամեն ինչ անի, որպեսզի տիղմը նորից ջրի երես ելնի։ Հաշվարկը պարզ է՝ բոլոր նրանք, ովքեր կարող է շատ թե քիչ վրդովվեն եկեղեցու դեմ Նիկոլի արշավից, միևնույն է այլևս իր ընտրողները չեն։ Ժողովրդի այդ հատվածի վստահությունը նա անդառնալիորեն է կորցրել։

Նիկոլին չեն վստահում նաև հանրության այլ շերտերը։ Բոլոր նրանք՝ ովքեր կորցնելու՝ թեկուզ և փոքր բան ունեն։ Նիկոլը նրանց այլևս պետք չէ, նրանք էլ՝ Նիկոլին։ Հետևաբար, ինչպես արդեն նշել եմ նախորդ գրառմանս մեջ, հարձակվելով եկեղեցու դեմ՝ Նիկոլը վարկանիշային ոչ մի ռիսկ չի կրում։ Նրա հաշվարկները շատ պրագմատիկ են՝ եթե հնարավոր չէ ստանալ հանրության մի շերտի աջակցությունը, ուրեմն պետք է պարզապես չեզոքացնել նրան։ Կոտրել։ Հուսահատել…

Վստահ եմ՝ այն, ինչի ականատեսն ենք այսօր, «Տուշոնկա - 2» օպերացիայի դեբյուտն է։ Թեման արդեն բավական «եփված է», հավանաբար շուտով կլինեն նաև «բացահայտումներ», իշխանական քարոզչության զոհեր, մեծ հիասթափություն ու սև ամբոխի ցնծություն։ Ասել է թե՝ չարիքի հաղթանակ, որի պտուղները Նիկոլը կքաղի 2026-ի ընտրություններում։

Հնարավո՞ր է արդյոք դեպքերի զարգացման այլ ընթացք։ Ո՛չ։ Բայց կարող է հնարավոր լիներ, եթե մեր ընդդիմությունը, էլիտաները, քաղաքական և հասարակական գործիչներն այլ կերպ արձագանքեին հերթական մարտահրավերին։ Նվազագույնը, օրինակ, այդպես ջանասիրաբար չտարածեին Նիկոլի գրվածքները։ Սոցիալական ցանցերը հեղեղված են Նիկոլի անբարոյական մտքերի screen-ներով։ Եվ այդ տարածողների մեծամասնությունը հենց ընդդիմադիրներն են։

Մենք ինքներս ենք մեզ «փակուղու» մեջ դրել և չենք կարողանում դուրս գալ այդ «փակուղուց»։ Մինչդեռ Նիկոլին հեռացնելու բազում հնարավորություններ են եղել։ Հիմա էլ կա՝ իմպիչմենտը։ Չկա միայն այդ որոշումը։ Ու մինչ որոշումն ուշանում է, Նիկոլը գործում է։ Այն էլ ինչպես է գործում…

Հրանտ Մելիք-Շահնազարյան, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ЗАПУСТИЛА МЕЖДУНАРОДНЫЙ РЕЙС ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН
    2025-06-14 15:57

    Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.

  • АРМЕНИИ ЭТО БУДЕТ СТОИТЬ ДОРОГО: СПЕЦИАЛИСТЫ - О РИСКАХ ВЫХОДА ИЗ ЕАЭС
    2025-06-14 15:34

    Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.

  • Рубен САФРАСТЯН: "УГРОЗА БОЛЬШОЙ ВОЙНЫ ОЧЕНЬ ВЕЛИКА"
    2025-06-14 10:40

    "Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.

  • Армен АЙВАЗЯН: "АРМИЯ И НАРОД АРМЕНИИ ДОЛЖНЫ БЫТЬ ГОТОВЫ ПРОТИВОСТОЯТЬ ВОЗМОЖНОМУ НАПАДЕНИЮ"
    2025-06-14 10:38

    "У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ