Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ԱԶԱՏ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՄԲ

Լուրն այն մասին, որ մեկ ամիս անց իր մասին կհայտարարի նոր ընդդիմադիր ուժը՝ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի և ՊԵԿ նախկին պետ Դավիթ Անանյանի գլխավորությամբ, ռեժիմի վերնաշերտն ընդունեց սվիններով։ Փաշինյանի քարոզչամեքենան անմիջապես հայտարարեց, թե խոսքն այն ռազմավարության մասին է, որն ընդդիմությունը հաջողությամբ կիրառեց մարտի 30-ին Գյումրիում կայացած արտահերթ ընտրություններում։ «Գոլոս»-ի լսարանը ծանոթ է հիշյալ գործիչների գնահատականներին ու հայտարարություններին անթիվ հրապարակումներից, ուստի դժվար թե որևէ մեկի մոտ կասկածներ առաջանան, թե 9-րդ գումարման խորհրդարանի պատերի ներսում նոր ուժը գործարքի կգնա ՔՊ-ի հետ՝ աջակցելու վարչապետի պաշտոնին Փաշինյանի վերադարձին։

Ընդդիմադիր թեվում վաղուց էին սպասում նոր լուրջ քաղաքական ուժի ի հայտ գալուն, որի առաջնորդները անվերապահ հեղինակություն ու ժողովրդի վստահությունը կվայելեն։ Հաղթանակի ռազմավարության մասին խոսակցությունների կրակին յուղ լցրեց այն լուրը, որ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը 2026-ի ընտրություններին մասնակցելու է ինքնուրույն։ Այն, որ խորհրդարանի պատերի ներսում «Հայրենիքը» գործարք չի կնքի ՔՊ-ի հետ, ակնհայտ է։ Գյումրիի նոր ավագանիում «Հայրենիք»-ի քվոտայով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի զինակիցները սատարեցին ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, որպեսզի թույլ չտան ՔՊ թեկնածուին զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Վանեցյանի վերջերս Մոսկվա կատարած այցը ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց՝ առաջիկա քաղաքական գործընթացներին ԱԱԾ նախկին ղեկավարի մասնակցության թեմայով։

Բոլոր կանխատեսումներով՝ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև «Մայր Հայաստան» դաշինքը, որն իրեն վատ չի դրսևորել մայրաքաղաքի ավագանիում, իսկ կայանատեղերի գների հարցով դատարան դիմելուց հետո բոլոր հնարավորություններն ունի հաղթահարելու անցողիկ շեմը: Դրա առաջնորդներ Անդրանիկ Թևանյանին և Մանուկ Սուքիասյանին դասում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ճամբարին, մինչդեռ Անանյանի և Թաթոյանի մասին խոսվում է որպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմնակիցների։ Վանեցյանը նույնպես համարվում է հանրապետականների քաղաքական աջակից։

ՔՊ-ի կուսակցական էլիտայի առանձնակի առաջադեմ ներկայացուցիչները կոչ են անում չհավատալ երկրորդ և երրորդ նախագահների տարաձայնություններին, կանխատեսելով, որ հիշյալ ուժերը կարող են միավորվել նոր խորհրդարանում, որպեսզի խանգարեն ՔՊ-ին վերարտադրել Փաշինյանին վարչապետի պաշտոնում:

Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերի ցանկը, որոնք կհայտարարեն խորհրդարանական մրցավազքին մասնակցելու մտադրության մասին, մինչև ձմեռ ավելանա: Փաշինյանին դա ձեռնտու է, քանզի մասնակիցների մեծ քանակը կհանգեցնի ՔՊ-ի դեմ տրվող ձայների տրոհման։ Փաշինյանը հասկանում է, որ 2026-ին ընդդիմադիր ընտրազանգվածը բազմապատիկ ավելի մեծաթիվ է լինելու, քան 2021-ի հունիսի 20-ին ընտրատեղամասեր եկածը: ՔՊ-ի հաղթանակին կարող է նպաստել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների տրոհումը՝ ընդդիմության ճամբարում մեծ թվով մասնակիցների միջոցով, ընդ որում Փաշինյանի կողմնակիցների ձայները կմնան ՔՊ-ին:

Եթե նոր խորհրդարանի կազմում ընդդիմադիր ուժերի թիվը գերազանցի ՔՊ-ին, ապա ընդդիմադիր խմբակցությունները կարող են միավորվել և վարչապետ նշանակել: Նման իրադրությունից խուսափելու համար Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի, միայն թե ապահովի ՔՊ-ի 50+1 տոկոսն ու իրեն վարչապետի պաշտոնին վերադարձնելու իրավունքը։ Չի բացառվում նաև, որ ՔՊ-ն ծրագրում է օգտվել արբանյակ կուսակցության օգնությունից, որին հենց ինքը կանցկացնի 9-րդ գումարման խորհրդարան՝ ընդդիմության ցուցանակի տակ:

50+1տոկոս՝ առանց խորհրդարանի ներսում կոալիցիայի աջակցության, Փաշինյանը կարող է արձանագրել միայն համատարած կեղծիքների արդյունքում։ Այսօր արդեն ակնհայտ է, որ նա ամեն քայլի կդիմի՝ որպես խորհրդարանական մեծամասնություն ՔՊ-ի և վարչապետի պաշտոնում սեփական սիրելի անձի վերարտադրման համար։ Եթե 2026-ի ընտրություններն արդար լինեն, իսկ դրանց նախապատրաստումը չուղեկցվի քաղաքական գործիչների ձերբակալություններով ու ընդդիմադիր ուժերի գրասենյակներում ջարդարարությամբ, ապա ՔՊ-ն կկարողանա հաղթահարել լոկ անցողիկ շեմը, այն էլ վարչական ռեսուրսի ու բոլոր ժամանակներում իշխանության օգտին քվեարկող ընտրողների ձայների հաշվին։ Արդար ընտրությունների արդյունքներով ՔՊ-ի հաղթանակը հնարավոր չի թվում, ինչի մասին վկայում են ՔՊ-ի և ԱԱԾ-ի պատվերով գաղտնի հարցումները մարզերում

Այս խորապատկերին խիստ արդիական է թվում հիշեցումը, որ 2018 և 2021 թվականների արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանի հրաժարականները ձևական են եղել։ Հայտարարելով հրաժարական տալու մասին՝ խորհրդարանի լուծարումը նախաձեռնելու համար, նա երկու դեպքում էլ իր ձեռքում պահեց լիակատար իշխանությունը, ընդ որում 2021 թվականին այդ մասին հայտարարեց հրաժարականից անմիջապես հետո։ Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այն ժամանակ մատնանշեց, որ Փաշինյանի կողմից կառավարության ղեկավարի բոլոր լծակների օգտագործումը, ուժային և տարածքային կառույցներին նրա հրահանգումը օրինականության բացահայտ խախտում է, քանի որ խորհրդարանի և նախագահի ընդունած հրաժարականից հետո Փաշինյանն իրավունք չուներ ընտրությունների ժամանակ պահպանել իր բոլոր լիազորությունները, նա դե յուրե շարքային քաղաքացի էր։

Այս անգամ նրա հրաժարականը կապված կլինի խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտի հետ, խոսքն արդեն արտահերթ ընտրությունների մասին չէ։ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը...», այլ կերպ ասած՝ Փաշինյանի կառավարությունը դե յուրե գործելու է մինչև ձայների հաշվարկի ավարտը և ԿԸՀ-ի կողմից քվեարկության պաշտոնական արդյունքների հրապարակումը։ Այս հանգամանքին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, ինչպեսև առհասարակ այն ամենին, ինչը կապված է ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացման հետ։

ՔՊ-ի և Փաշինյանի վերարտադրման գլխավոր խոչընդոտը կարող են լինել օրինականության բոլոր նորմերի պահպանմամբ անցկացվող ընտրությունները։ Իրական ընդդիմությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ապահովի ոչ միայն քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, այլև ձայների թափանցիկ հաշվարկը՝ առանց ընտրատեղամասերում հոսանքի անջատման ու այլ «անակնկալների»։ Անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում հաղթանակի ռազմավարությունը կհանգեցնի արդյունքի։ Ոչ պաշտոնական ընտրապայքարի մեկնարկին կարող ենք արձանագրել, որ իրական ընդդիմությունը շահագրգռված է ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ, ինչը չես ասի ՔՊ կուսակցական վերնաշերտի մասին, որը, հակառակ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների, շատ լավ գիտակցում է, որ միայն քաղաքական բռնաճնշումների և քվեարկության արդյունքները կեղծելու գնով կկարողանա միայնակ արձանագրել 50+1 տոկոս։

Դատելով մի շարք նշաններից, արդեն այսօր կարելի է միանգամայն հիմնավորված փաստել, որ Փաշինյանն ամեն գնով պատրաստվում է հաղթանակի և ամենևին էլ շահագրգռված չէ ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացմամբ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

  • ПОЛИТИКА НИЖЕ ПОЯСА, или ДЕЛО О ТУШЕНКЕ-2…
    2025-06-13 09:37

    Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.

  • ПАШИНЯНУ НУЖЕН СВОЙ (КАРМАННЫЙ) КАТОЛИКОС
    2025-06-12 09:10

    "Я не планирую каким-либо образом участвовать в выборах, соревноваться со Злом, придавая, тем самым, ему легитимность! Невозможно представить дело так, будто ты и он можете конкурировать. Нет, Господь наш не так поступил со Злом. Он игнорировал его, не говорил с ним напрямую, ограничился тем, что прогнал. Нельзя соревноваться со Злом!", - заявил лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян. В этой ссылке на Господа скрыт глубокий смысл. Выборы – это соревнование, дискуссия, споры, аргументы, доказательства, наконец, здоровая конкуренция. Очень важно, с кем ты вступаешь в этот процесс. Как говорится: скажи, кто твой соперник, и я скажу, кто ты!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ