Իրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ի հետ գործարք չի լինի առանց ուրանի հարստացման պահպանման պայմանի
Իրանը շատ բան է զոհաբերել ատոմային արդյունաբերության զարգացման համար և ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա առանց իր տարածքում ուրանի հարստացման հնարավորության պահպանման: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը թանկ է վճարել այդ հնարավորությունների համար, և չկա այնպիսի սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք մեր երազանքը իրականություն դարձնելուց։ Կրկնում եմ՝ չկա հարստացում՝ չկա գործարք։ Չկա միջուկային զենք՝ կա գործարք», - գրել է նա X-ում:
Արաղչիի խոսքով՝ միայն մի քանի երկրներ հնարավորություն ունեն ինքնուրույն սպասարկել սեփական միջուկային ռեակտորները, քանի որ դրա համար պահանջվում է ամուր արդյունաբերական բազա և գիտատեխնոլոգիական համալիր, որը կարող է ապահովել անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ: Նա հավելել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի հրաժարվի ձեռք բերված արդյունքներից։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ընդգծել էր, որ ուրանի հարստացումից հրաժարվելը իրանական ատոմային արդյունաբերությունն անօգուտ կդարձնի՝ երկիրը կախվածության մեջ դնելով օտարներից, իսկ դա հակասում է Իսլամական Հանրապետության հիմնական սկզբունքներին: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Թեմի Բրյուսն իր հերթին նշել էր, որ ապագա միջուկային գործարքի շրջանակներում Իրանը հնարավորություն չի ունենա շարունակել ուրանի հարստացումը:
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի ԱԳՆ ղեկավար Բադր ալ-Բուսաիդին խորհրդակցություններից հետո հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:22
"Согласно заявлению, поданному ООО "Пицца Ташир" в инспекцию по контролю за безопасностью пищевых продуктов, в настоящее время контроль осуществляется на всех 36 объектах общественного питания, входящих в данную организацию", - говорится в сообщении на сайте органа.
-
2025-06-19 11:20
Из фракции "Республика" Совета старейшин Еревана сообщают, что член фракции Артак Зейналян сложил мандат Совета старейшин.
-
2025-06-19 11:17
Родственники пропавших без вести военнослужащих провели ночь на проспекте Баграмяна. Проспект перекрыт со вчерашнего дня. В данный момент они беседуют с заместителем начальника полиции. Участники акции требуют отменить решение об увольнении Армена Абазяна.
-
2025-06-19 11:15
Выплату пособия в размере 40 тысяч драмов на проживание и другие расходы вынужденно перемещенных лиц из Нагорного Карабаха, предоставляемая в рамках программы поддержки, планируется начать в понедельник. Об этом сообщили в Министерстве труда и социальных вопросов.