ՆԳ նախարարը չհերքեց նոր ոստիկանապետի և «Քանաքեռցի Տույի» ազգակցական կապը
Ազգակցական կապերը չեն խանգարելու նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին` կատարելու իր պաշտոնից բխող լիազորությունները։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` մեկնաբանելով նոր ոստիկանապետ Արամ Ղազարյանի և քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» միջև ազգակցական կապի մասին լուրերը։
«Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց անկախ ազգակցական կապերից՝ պարոն Արամ Ղազարյանն ունի այն արժեհամակարգը, այն փորձառությունը, որը թույլ կտա նրան ոստիկանապետի պաշտոնում անկաշկանդ իրականացնել այն լիազորությունները, որոնք վերապահված են ոստիկանապետին և ակնկալվում է թե՛ իմ կողմից, թե՛ կառավարության կողմից՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում»,– լրագրողներին վստահեցրեց Արփինե Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարող է քրեական ենթամշակույթի դեմ պայքարում քրեական հեղինակության բարեկամը լինել ոստիկանապետ, ՆԳ նախարարը կարծում է՝ դա որևէ ձևով չի կարող ազդել Արամ Ղազարյանի հեղինակության վրա։
Ըստ Սարգսյանի՝ յուրաքանչյուրը կարող է տարբեր ազգականներ և շփումներ ունենալ, սակայն անխոչընդոտ իրականացնել իր պաշտոնի հետ կապված առաքելությունը։
«Եթե անձն իր մարդկային և ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի առջև դրված խնդիրները, ես այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ղազարյանն առաջնորդվելու է օրենքի պահանջներով, այլ ոչ թե «գողական աշխարհի ընկալումներով»։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` նորանշանակ ոստիկանապետը քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի հորեղբոր տղան է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:15
Выплату пособия в размере 40 тысяч драмов на проживание и другие расходы вынужденно перемещенных лиц из Нагорного Карабаха, предоставляемая в рамках программы поддержки, планируется начать в понедельник. Об этом сообщили в Министерстве труда и социальных вопросов.
-
2025-06-19 11:14
По оценке секретаря фракции «Честь имею» Национального собрания Армении Тиграна Абраамяна, власти предсказуемы, по крайней мере, в одном: в последовательной расправе над теми, кто не разделяет их взглядов.
-
2025-06-19 11:11
Эркан Туран, губернатор турецкого Игдыра, граничащего с Арменией, посетил воинские части на границе с Арменией.
-
2025-06-19 11:09
Совместные мероприятия по противодействию преступлениям в сфере информационных технологий показывают рост деструктивного воздействия на страны-участницы ОДКБ, заявил в четверг помощник секретаря Совета безопасности РФ Дмитрий Грибков.