Պուտին․ Կիևի ահաբեկչություններն ուղղված են եղել Ստամբուլում բանակցությունների տապալմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում է ռազմաճակատի ողջ երկայնքով, ուստի փորձում է վախեցնել Ռուսաստանին ահաբեկչություններով։
«Բրյանսկի և Կուրսկի շրջաններում երկաթուղային գծերի պայթեցումը, անշուշտ, ահաբեկչական գործողություն է։ Եվ նման հանցագործությունների կատարման մասին որոշումներն Ուկրաինայում ընդունվել են քաղաքական մակարդակով։ Այս առումով ահա թե ինչը կուզենայի նշել։ Իհարկե, ամենուր և միշտ զինված հակամարտությունների ընթացքում, ցավոք, տուժում են քաղաքացիական անձինք։ Բայց այն, ինչ եղավ Բրյանսկում, Բրյանսկի մարզում, նպատակային հարված է քաղաքացիական անձանց վրա»,-ասել է նա կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
Պուտինը նշել է, որ Ստամբուլում բանակցությունների հերթական փուլի նախօրեին քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց և երեխաների նկատմամբ կատարվածն անկասկած ուղղված էր բանակցային գործընթացի տապալմանը:
«Կիևի ռեժիմը, որն առանց այդ էլ լեգիտիմ չէ, վերածնվում է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այսօրվա Կիևի ռեժիմին խաղաղություն ընդհանրապես պետք չէ։ Խաղաղությունը նրա համար նշանակում է իշխանության կորուստ»,-ասել է նա։
Պուտինին չի զարմացրել այն, որ Կիևը հրաժարվել է մարդասիրական նկատառումներով 2-3 օրով հրադադարից։ Միաժամանակ նա նշում է, որ այս ֆոնին Կիևը խոսում է ռազմական գործողությունները 30, նույնիսկ 60 օրով դադարեցնելու մասին և բարձրագույն մակարդակի հանդիպում է խնդրում:
ՌԴ նախագահը շեշտել է, որ մարտական գործողություններում դադարը Կիևը կարող էր օգտագործել բռնի զորահավաքի, զենք ստանալու, ահաբեկչություններ նախապատրաստելու համար։
Հիշեցնենք` մայիսի 31–ին Բրյանսկի մարզի Պիլշինո–Վիգոնիչի հատվածում Կլիմովո-Մոսկվա ուղևորատար գնացքի վրա ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Միջադեպի պահին կամրջի տակով գնացք է անցել։ Արդյունքում 7 մարդ մահացել է, 113-ը՝ տուժել, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի ժամ անց նմանատիպ դեպք է տեղի ունեցել Կուրսկի մարզում` Օստապովո–Միխայլովսկի հանքավայր հատվածում նույնպես կամուրջ է պայթեցվել, ինչի հետևանքով ռելսերից դուրս է եկել բեռնատար գնացքը: Տուժել են մեքենավարն ու նրա երկու օգնականները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.