Последние новости

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՎԵԼ ԵՆ 1994-Ի ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ

Հայաստանի Երրորդ Հանրապետության տակ ականները շարվել են 1994-ի զինադադարից անմիջապես հետո: Տեղեկացվածներն ու հետազոտողները գիտեն, որ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների կիրառման առաջին փորձարկումը եղել է Հայաստանում՝ 1996-ի նախագահական ընտրության ժամանակ:

Խնդիրը Նախագահ Տեր-Պետրոսյանի հեռացումը չէր, խնդիրը տեխնոլոգիաների փորձարկումն էր, որը հետագայում հաջողությամբ իրականացվել է Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, հյուսիսաֆրիկյան ու մերձավորարևելյան երկրներում, ի վերջո՝ 2018-ին Հայաստանում: Պատահական չէ, որ Արշալույսի հայտնի քեֆի ժամանակ Վանոն Քլիտոնին «մեր էր քրֆում»:

Հիմա արդեն մեծ գաղտնիք կամ հատուկ գիտելիք չի պարունակում հանգամանքը, որ «քաղաքացիական հասարակություն», «իրավապաշտպաններ» ու «ազատ մեդիա» եզրույթների անվան տակ դեռևս 1990-ականներից ներդրվել ու զարգացվել է գործակալական ցանց, որն իր ամբողջ հզորությամբ հարվածեց հայկական պետությանն ու կործանեց այն 2018-ին (հայ ժողովրդի բուռն օվացիաների ուղեկցությամբ):

Եվ, եթե 2008-ին չլինեին Սերժ Սարգսյանի քաղաքական ունակությունները և բանակցային հմտությունները, ապա հենց 2008-ին էր արվելու այն, ինչը տեղի ունեցավ 2018-ից հետո՝ պետության կազմաքանդում, պատերազմում պարտություն ու կապիտուլյացիա, Արցախի հանձնում, հետո Հայաստանի ու հայ ժողովրդի «դենացիոնալիզացիա» ու «դեհումանիզացիա»:

Եթե կարծում եք, թե 2008-ին դա արվելու էր Տեր-Պետրոսյանի ձեռքերով, ապա սխալվում եք. Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո: Անշուշտ, սրա մասին գիտեն Հայաստանի նախկին 3 նախագահները, բայց դեռ լռում են:

Այնուամենայնիվ, պատմությունը վաղ թե ուշ լույս է սփռելու Մարտի 1-ին նախորդած ու հաջորդած օրերին Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների տանիքների ներքո գործող հատուկ ծառայությունների գործունեության վրա: Մի օր հրապարակվելու է, թե որ երկրների «դիվանագետներն էին» եփում Մարտի 1-ը, այնուհետև դեպքի վայրից էվակուացնում «ստրելոկներին» ու փողոցում մարդասպանության համար «սուրհակ անող» Նիկոլին:

Պարզվելու է նաև, թե ինչու Մարտի 1-ին բոլորը պայմանավորվեցին, որ ցուցարարները շարժվում են դեպի մատենադարան կամ կայարան, իսկ Նիկոլը ցուցարարներին բարիկադավորեց Մյասնիկյանի արձանի դիմաց: Նաև մի օր հրապարակվելու է, թե ինչու այն ինչ չստացվեց 2008-ին, ստացվեց 2018-ին…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ЗАПУСТИЛА МЕЖДУНАРОДНЫЙ РЕЙС ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН
    2025-06-14 15:57

    Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.

  • АРМЕНИИ ЭТО БУДЕТ СТОИТЬ ДОРОГО: СПЕЦИАЛИСТЫ - О РИСКАХ ВЫХОДА ИЗ ЕАЭС
    2025-06-14 15:34

    Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.

  • Рубен САФРАСТЯН: "УГРОЗА БОЛЬШОЙ ВОЙНЫ ОЧЕНЬ ВЕЛИКА"
    2025-06-14 10:40

    "Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.

  • Армен АЙВАЗЯН: "АРМИЯ И НАРОД АРМЕНИИ ДОЛЖНЫ БЫТЬ ГОТОВЫ ПРОТИВОСТОЯТЬ ВОЗМОЖНОМУ НАПАДЕНИЮ"
    2025-06-14 10:38

    "У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ