Տեր Աբրահամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՀԵԼ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ
Տեր Աբրահամ Մարտիրոսյանը գրում է.
«Այս օրերին երկրի բարձրագույն ղեկավարը, իր մերձավոր շրջապատի աջակցությամբ, ամեն գնով փորձում է արհեստածին օրակարգում պահել հակաեկեղեցական արշավը, որը մեր նորագույն պատմության մեջ կմնա որպես այս իշխանությունների կառավարման հերթական ամոթալի դրվագը։
Այս նպատակաուղղված արշավին միացել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահը՝ կիրառելով խոսք և բառապաշար, որոնք անցնում են ոչ միայն պետական պաշտոնյանի վարքի, այլև մարդկային և բարոյական պատշաճության բոլոր սահմանները։
Հիշենք, որ հակաեկեղեցական այս արշավը սկիզբ առավ այն պահից, երբ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Շվեյցարիայում անցկացվեց միջեկեղեցական համաժողով, որտեղ Նորին Սրբությունը հանդես եկավ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, Արցախի քրիստոնեական ժառանգության պահպանման հրամայականով, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի պահանջով։
Փոխանակ սատարելու այդ միջազգային կարևոր հարթակում հնչեցված հայանպաստ դիրքորոշումները՝ Հայաստանի իշխանությունները նախընտրեցին հարվածի տակ առնել միակ համազգային հաստատությունը՝ Եկեղեցին և նրա ազգընտիր առաջնորդին։ Փոխանակ շնորհակալություն հայտնելու Նորին Սրբությանը, ընտրեցին անձնական վիրավորանքներն ու մեղսագրումները՝ փորձելով լռեցնել Հայոց Հայրապետին, ում ձայնն այսօր հնչում է այնտեղ, որտեղ լռում են ՀՀ պաշտոնյա հռետորները, և դուրս մղել հասարակական և պետական կյանքից։
Հատկանշական է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի զուսպ, հավասարակշռված և ազդու արձագանքը փշրեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկման իշխանական ծրագրի ընթացքը։ Սակայն իշխանությունը չցանկացավ հանձնվել և հիմա, այլ պաշտոնյաների ներգրավմամբ, փորձ է անում նոր թափ հաղորդել այս արշավին՝ հակաեկեղեցական հայտարարությունները դարձնելով ներքաղաքական քննարկման թեմաներ և մոռացության տալով մեր երկրի առջև ծառացած անվտանգային լրջագույն խնդիրները։
Որևէ ողջամիտ պաշտոնյա, անկախ իր կրոնական կամ աշխարհայացքային պատկանելությունից, չի կարող իրեն թույլ տալ նման վիրավորական վերաբերմունք եկեղեցական առաջնորդի նկատմամբ։ Իսկ եթե որևէ մեկը հայտարարում է, թե Հայ Եկեղեցու անդամ է, ապա առավել ևս պարտավոր է նվազագույն հարգանք ցուցաբերել այդ Եկեղեցու առաջնորդի հանդեպ։ Հակառակ դեպքում նման դիրքավորումը դառնում է կեղծիք և մոլորեցնող դիմակ, և այդ անձը ինքն իրեն դուրս է դնում այդ Եկեղեցուց։ Ակներև է, որ այս պաշտոնյաները չունեն անգամ նվազագույն պատկերացում Հայ Եկեղեցու պատմության, նվիրապետական կարգի, կառուցվածքի և նրա դարավոր առաքելության մասին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հակառակ դեպքում, ամենաուժեղ արտաքին ազդեցության ներքո անգամ, փորձ չէին անի սկսել այս պառակտման տանող գործընթացը՝ արժանանալով մեր ժողովրդի արդար ցասմանը։
Ուստի դատապարտելով Հայոց Հայրապետի դեմ սկսված այս արշավը՝ հորդորում ենք, որ ամեն մարդ, որ անպատասխանատու ամբարտավանությամբ է խոսում, թող հիշի սաղմոսերգուի խոսքը, որ ասում է. «Տերը թող կործանի նենգավոր շրթունքները, և մեծախոս լեզուները, որոնք ասացին. «Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները, արդ, ո՞վ է մեր տերը» (Սաղմ. 11։3-5)»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.