Մատվիենկո․ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությունը
Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։ Այսօր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա ընդգծեց, որ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ դա նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է և ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին Մեծ հաղթանակի առիթով։
«Ոչինչ այնպես չի միացնում երկու ժողովուրդներին, ինչպես շփվելու, ընկերություն անելու ձգտումը։ Պետք է նշել, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները մեծ սիրով հաստատում են գործարար, մշակութային, պարզապես մարդկային կապեր։ Միևնույն ժամանակ ռուսերենը շարունակում է մնալ կարևոր լեզու երկու ազգերի միջև շփման համար։ Շատ հայերի համար ռուսերենը ոչ թե պարզապես երկրորդ լեզու է, այլ անձնական ու ընտանեկան պատմության մաս»,- ասաց Մատվիենկոն։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն ընդգծեց՝ հատկանշական է, որ նիստն անցկացվում է հենց այսօր՝ հունիսի 6-ին, երբ նշվում է Ռուսաց լեզվի օրը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 15:03
Адвокатская команда бизнесмена, владельца группы компаний «Ташир» и мецената Самвела Карапетяна опубликовала четвертую часть его послания, в которой он оценил разрушительные действия нынешнего режима Армении в отношениях с Диаспорой.
-
2025-06-23 14:59
То, что происходит в Армении, причиняет боль и негативно отражается на наших соотечественниках, проживающих в Диаспоре. Об этом в интервью Alpha News заявил предстоятель епархии ААЦ в Великобритании епископ Оваким Манукян, комментируя арест бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-23 14:58
Неспровоцированная агрессия в отношении Ирана не имеет никаких оправданий. Об этом заявил президент России Владимир Путин на встрече с главой иранского МИД Аббасом Аракчи в Москве.
-
2025-06-23 14:00
Федеральная служба безопасности Российской Федерации сообщила, что пресечена деятельность группы лиц, осуществлявшей на системной основе хищения с целью последующего незаконного сбыта и контрабанды на территорию Республики Армения высококачественного алмазного сырья из АК «АЛРОСА».