Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել: Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է, որ իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը` ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը: Այս դեպքում, խոսքը նախագահական ինստիտուտի շարունակականության ապահովման շրջանակներում, ընտրության իրականացման մասին է:
«Ճիշտ է` արցախցի որոշ գործիչների համառության հաշվին Արցախի խորհրդարանն իր գործունեությունը խիստ սահմանափակ գործառույթների պայմաններում իրականացնում է, սակայն շարունակում է մնալ իշխանության մշտական թիրախավորման դաշտում:
Այն ուժերը, գործիչները, ովքեր համարում են, որ Արցախի էջը փակված չէ և իրականում պայքարում են Արցախի հարցի միջազգայնացման և արցախցիների հավաքական վերադարձի համար, նախ պետք է հաղթահարեն իրենց վախերը, դուրս գան կոնֆորտ զոնայից և առաջնորդվեն երկարաժամկետ պայքարի ռազմավարությամբ:
Սա առաջին հերթին վերաբերվում է, պայմանականորեն, արցախյան քաղաքական դաշում գործած և ներկայումս Արցախի խորհրդարանի ներսում և դրսում գործող ուժերին, իսկ առանձին հարթությամբ էլ` ՀՀ այն քաղաքական ուժերին, ովքեր նվազագույնն Արցախի հարցում ՀՀ իշխանության դիրքորոշումը չեն կիսում»,- գրել է Տ. Աբրահամյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к бывшему президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.