Մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին
Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս երկու բնակիչները գիշերը ժամը 1–ի սահմանում են մոլորվել և հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։
«Նստել են ձիերը, գնացել են երրորդ ձիու հետևից, որը սահմանի բերանին է եղել։ Գնացել են, որ բերեն։ Առավոտյան նոր գյուղում իմացել են, որ տղաները հայտնվել են ադրբեջանցիների մոտ։ Արդեն հաստատված է, որ այնտեղ են, հիմա հուսանք, որ շուտ տղաներին հետ կբերեն։
Էս կառավարությանը, որ նայում եմ՝ չգիտեմ, բայց միգուցե միջազգային կառույցները՝ Կարմիր Խաչ, Եվախորհուրդ, մի բան անեն, չնայած ես դրանց նկատմամբ էլ հավատ չունեմ»,–ասաց նա։
Արգամ Հովսեփյանը նշեց, որ Տեղ գյուղում ԱԱԾ պոստեր չկան. «Մեզ մոտ աշխարհազորն է կանգնած։ Երևի պոստի տղերքը չեն նկատել տղաներին»։
ԵՐիտասարդներից մեկը Տեղ գյուղից է, մյուսը՝ Արավուսից։
Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».