ՀԱԵ-Ի «ՀԵՏԵՎՈՐԴԸ»
Անսպասելիորեն Հայ Առաքելական Եկեղեցու մեծ նվիրյալ դարձած Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել, որտեղ ասում է. «Չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը»։ Դե, կեցցե՛ս: Բայց այդ դեպքում ինչո՞ւ չես հետևում կաթողիկոսի հայրական հորդորին և վերջնականապես ու անդառնալիորեն հրաժարական չես տալիս։
Որ Փաշինյանը չպետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ համարում էր նաև Նիկոլի ֆիզիկական հայրը՝ հանգուցյալ Վովա Փաշինյանը, ինչի մասին բացահայտ ասաց լրագրողներին 2018-ին։ Ավա՜ղ, ի դժբախտություն Հայաստանի՝ ներկայումս Հայ Առաքելական Եկեղեցու մոլի հետևորդ դարձած Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, չանսաց ո՛չ հոգևոր հորը, ո՛չ կենսաբանականին։
Հիմա խոսենք այլ բանի մասին:
ՀԱԵ-ի դեմ Փաշինյանի արշավում կա նաև ընդդիմության մեղքը, որը շատ երկար մնաց բերանը ջուր առած, գործնականում վարի տվեց բողոքի գարնանային սեզոնը։ Արդյունքում հասարակությունը պաղեց, և Փաշինյանը որոշեց, որ նրան նորից պետք է ինչ-որ բանով գրգռել ու շեղել։ Այս անգամ Փաշինյանը թիրախ նշանակեց ՀԱԵ-ին, այն հաշվարկով, որ քանի որ ընդդիմությունը տեղից չի շարժվում, ապա կարելի է ուշադրությունը Եկեղեցու խնդիրների վրա սևեռելով՝ հեշտացնել սեփական սխալներն ու ձախողումները չընդունելու խնդիրը, որոնց արդյունքում կորցրեցինք Հայրենիքի մի մասը՝ Արցախը։
Խորհրդարանում ընդդիմության հարցերին պատասխանելիս Փաշինյանն ունի մեկ սկզբունք. չընդունել սխալներն ու ձախողումները ոչ մի պարագայում, թույլ չտալ այն միտքն անգամ, որ ընդդիմությունը կարող է արդարացիորեն բարձրացնել ճիշտ հարցեր: Դե, իսկ եթե դեմ են տալիս պատին, զինանոցում միշտ կան հայհոյանքներ ու վիրավորանքներ: Օրինակ ծառայելով իր թիմին:
Փաշինյանը իսպառ բացառում է հնարավորությունը, որ իր նախորդները ճիշտ քաղաքականություն են վարել Արցախի հարցում։ Չկա նման բան. այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ, սխալ է, և վե՛րջ։ Ամենը՝ սկսած Հայաստանի անկախացումից։ Ուստի Արցախի հանձնումն անխուսափելի էր, անայլընտրանք. Նիկոլ Փաշինյանը մեղք չունի։
Այսօր Փաշինյանը որոշել է թիվ 1 թշնամի նշանակել ՀԱԵ-ին, հենց նրան ներկայիս փուլում մեղադրել Հայաստանի դժբախտությունների մեջ։ Քանզի մնացած թշնամիների թեման մեծապես սպառված է: Լինեն դրանք «նախկիններ», «գեներալները», «ռուսները»,«հայկական գեները», «պատմական Հայաստանը», թե ընդդիմությունը։ Այս բոլոր ձևաչափերն արդեն նշանակվել մեղավոր և «ջախջախվել»…
Այժմ թշնամի է նշանակվել Հայ Առաքելական Եկեղեցին։ Իսկ երբ թշնամին նշանակված է, պետք չէ սահմանափակել ինքզինքը. եթե հարվածել, ապա ողջ ուժով։ Ու եթե հարյուրից գոնե մեկը հավատա, թե «եկեղեցի-չուլաններում» Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները զբաղվել են մանկապղծությամբ, չպետք է քեզ զսպես, պիտի կրկնես ու կրկնես... Ինչքան ավելի հաճախ կրկնես, այնքան մեծ թվով հիմարներ կհավատան դրան:
Ինչպես որ ոմանք հավատացին, թե իրականում Արցախը հանձնվել է ոչ թե Փաշինյանի ձեռքով, այլ Ալմա-Աթայի 1991թ. տխրահռչակ հռչակագրով։ Ինչպես որ ոմանք հավատացին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 11 հազար դասալիք, ինչպես որ ոմանք հավատացին, թե 44-օրյա պատերազմը սանձազերծել է Ռուսաստանը՝ Ադրբեջանից Թուրքիա ցամաքային միջանցք ստանալու համար, ինչպես որ ոմանք հավատացին, թե Հայրենիքը պետությունն է։ Եվ այլ հերետիկոսություններ:
Հ.Գ.-Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ ռազմավարական ծառայությունների վարչության կազմած զեկույցում Ադոլֆ Հիտլերի հոգեբանական դիմանկարը նկարագրելիս ասվում է. «Նրա հիմնական կանոններն էին. երբեք թույլ չտալ, որ հասարակությունը «պաղի», երբեք չընդունել սխալները, երբեք թույլ չտալ մտածել հակառակորդի դրական կողմերի առկայության մասին, երբեք տեղ չթողնել այլընտրանքի համար, երբեք չընդունել մեղքը, ամեն անգամ կենտրոնանալ որևէ մեկ թշնամու վրա և մեղադրել նրան բոլոր դժբախտությունների մեջ։ Մարդիկ ավելի շուտ կհավատան մեծ ստին, քան փոքրին; իսկ եթե այն բավական հաճախ կրկնես, ապա վաղ թե ուշ մարդիկ կհավատան դրան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 10:12
В своих шагах против Армянской апостольской церкви и ее главы Пашинян действовал по ему привычном лекалу. Сначала полагал, что одного слова его, «великого и ужасного», будет достаточно, чтобы Католикос сложил с себя полномочия. Оказалось – недостаточно. Тогда решил создать общественные отряды, которые, предполагалось, взяли бы на себя функцию «общественной атаки» на Церковь. Не удалось, призыв остался без ожидаемого резонанса.
-
2025-07-08 11:02
Главный блюститель общественной нравственности Никол Пашинян начал рабочую неделю с очередного выпада в адрес Католикоса и Кафедрального собора Армянской Апостольской Церкви. Теперь Пашинян решил заявить, что Католикос разделяет идеологию и планы архиепископов Баграта и Микаэла «совершить военный переворот, расстреливать людей под стенами, создать в стране хаос». По Пашиняну, Католикос разделяет «идеологию и планы» переворота и расстрела, поскольку считает арест архиепископов незаконным.
-
2025-07-07 10:28
В минувшие выходные в Рио-де-Жанейро прошел саммит БРИКС. С учетом проходящих в мире процессов решения саммита не могут не вызвать интерес. Ведь вот даже Ален Симонян говорит о том, что на внешнюю политику Армении влияет ситуация того геополитического разлома, который сейчас происходит в мире…
-
2025-07-04 09:34
Так ли уж случайна синхронизация по времени агрессивной антироссийской политики Баку с перманентными антироссийскими выпадами в Армении? В Баку закрывают «Спутник» и его журналистов. Азербайджанские СМИ пишут, что причиной задержания стала работа руководителей азербайджанского «Спутника» Игоря Картавых и Евгения Белоусова на ФСБ России. Затем отлавливают российских туристов, и угрожают прикрыть русские школы и обучение на русском, отменяют культурные мероприятия и сворачивают другие программы, связанные с Россией.