Թրամփ․ ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի, եթե անհրաժեշտ լինի
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ, եթե դա անհրաժեշտ համարի։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա հրաժարվել է հստակեցնել, թե արդյոք աջակցում է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում մշակված նոր օրինագծին, որը նախատեսում է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացում, այդ թվում՝ երրորդ երկրների նկատմամբ սահմանափակումների կիրառման հաշվին։ «Կտեսնենք։ Ես դա կկիրառեմ, եթե անհրաժեշտ լինի», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփն ընդգծել է, որ առայժմ որևէ որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ։ «Ես չեմ որոշել օգտագործել դա։ Եվ սա շատ ուժեղ օրինագիծ է», - նշել է Սպիտակ տան տերը։ Ըստ նրա գնահատականի, օրինագծի տեքստը թույլ է տալիս իրեն որոշումներ կայացնել՝ խստացնե՞լ պատժամիջոցները, թե՞ ոչ։ «Նրանք (ամերիկացի օրենսդիրները) իսկապես ինձ այդպիսի հնարավորություն են տալիս», - համոզված է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ պատժամիջոցների հնարավոր խստացման մասին որոշումը կախված կլինի միայն իրենից, այլ ոչ թե Կոնգրեսի ցանկություններից։ «Նրանք օրինագիծ ունեն։ Կախված կլինի ինձնից։ Սա իմ գործողությունների տարբերակն է, նրանք այն այդպես են պատրաստել», - հայտարարել է Թրամփը։ «Ես դրան նորմալ եմ վերաբերվում», - հավելել է նա։
Նշված օրինագիծը ապրիլի սկզբին ներկայացրել է Սենատի անդամների երկկուսակցական խումբը։ Փաստաթղթի հիմնական հեղինակներն են դարձել սենատորներ Լինդսի Գրեհեմը (հանրապետական Հարավային Կարոլինա նահանգից, ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ռուսաստանյան ցուցակում) և Ռիչարդ Բլյումենթալը (դեմոկրատ Կոնեկտիկուտ նահանգից)։ Այս նախաձեռնությունը, այդ թվում, նախատեսում է երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։ Սենատորների առաջարկում նշված էին 500% չափով ներմուծման մաքսատուրքեր՝ ՌԴ-ից նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ գնող երկրներից ԱՄՆ ներմուծման համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:02
«Переговоры США и Ирана об иранской ядерной программе, которые фактически провалились из-за войны между Израилем и Ираном, в случае достижения договоренностей однозначно имели бы положительные последствия для Армении. То же самое, естественно, касается и урегулирования российско-американских отношений, где также не наблюдается значительного прогресса», – написал политолог Сурен Саркисян.
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".