Դավիթ Համբարձումյան․ Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը գրում է․ «Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին:
Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը:
Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է:
Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին: Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից:
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՜ր, և զգործս ձեռաց մերոց յաջողեա՜ մեզ: Ամէն»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.