Последние новости

Արմեն Աշոտյանը կմնա տնային կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` տնային կալանքը, այսօր երկարաձգվեց 2 ամսով:

Աշոտյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց Աշոտյանի փաստաբանների միջնորդությունը` վերացնել տնային կալանքը։ Նա նաև հայտարարեց, որ ՀՀԿ փոխնախագահը տնային կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 11–ը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 16–ին։

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Աշոտյանը կալանքի տակ է, քանի որ խափանման միջոցը փոխելու` պաշտպանների միջնորդությունները դատարանը մերժում է։

Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ