Последние новости

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ HIF YEREVAN 2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԸ

Հունիսի 18-ին Երևանում տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար ​​հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը:

Ֆորումը կազմակերպվել է՝ երկխոսությունների միջոցով ներդրումների խթանման, ռազմավարական գործընկերությունների ձևավորման և կայուն զարգացմանը նպաստելու, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա Հայաստանը, որպես մրցունակ ուղղություն, դիրքավորելու համար։

Ներդրումային ֆորումը կազմակերպում է Stone Development ընկերությունը: Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել և հաստատում ստանալ:

HIF Yerevan-ն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ: HIF 2024-ի արդյունքում կնքվել են ներդրումային 2 պայմանագրեր: HIF Yerevan 2025-ի շեշտադրումը կլինի նոր հյուրանոցային նախագծերի իրականացման, ռեզորտային անշարժ գույքի զարգացման, ռազմավարական ներդրումների ներգրավման, թվային լուծումների ներդրման և կայուն զարգացման ստանդարտների ինտեգրման վրա։

Հայաստանում հյուրընկալության ոլորտում ներդրումների հնարավորությունները կքննարկեն գործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից՝ ներկայացնելով ոլորտի համաշխարհային առաջատար ցանցերը:

Միջոցառմանը բացման խոսքով և ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, իսկ հատուկ հյուրերի թվում են JTA International Investment-ի գործադիր տնօրեն Ամիր Ալի Սալեմի Զադեն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն: Նրանց ելույթները միջազգային համագործակցության համաշխարհային միտումների, ոլորտում ռազմավարական ներդրումների, երկարաժամկետ կապիտալի ներգրավման և կայուն աճի աջակցության թեմայով են։

Ֆորումին կմասնակցեն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Համաշխարհային բանկի (WB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), առաջատար միջազգային գործարար ասոցիացիաների, ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները:

Ներդրումային ֆորումի գլխավոր գործընկերներն են.

- Ամերիաբանկ՝ ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն, վարկային պորտֆելով Հայաստանի խոշորագույն բանկը,

- Cushman & Wakefield՝ Հյուրանոցային խորհրդատվության առաջատար ընկերություն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որն առաջարկում է ռազմավարական լուծումներ անշարժ գույքի ոլորտում,

- Myler Mountain Resort` («Մայլեռ Մաունթին Ռեզորթ») ժամանակակից լեռնադահուկային համալիրը Հայաստանում, որը զբոսաշրջության ոլորտի ամենախոշոր և երկարաժամկետ բազմափուլ ներդրումային նախագծերից է,

- TK Elevator (TKE)՝ վերելակների և շարժասանդուղքների արտադրող առաջատար գերմանական ընկերություն (նախկինում՝ ThyssenKrupp), Հայաստանում պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչ` BASSEN:

Ներդրումային ֆորումի ռազմավարական գործընկերներն են Aimbridge-ը, AIM Foundation-ը, Green Rock-ը, IDeA Foundation-ը և Stellar Hotels-ը։

HIF 25-ի մասնակիցների թվում են ներկայացուցիչներ Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham միջազգային հյուրանոցային ցանցերից, փորձագետներ Լոզանի հյուրանոցային մասնագիտացված դպրոցից, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի, բանկերի, ճարտարապետական, խորհրդատվական, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում նախագծերի իրականացմամբ։

Hospitality Investment Forum Yerevan 2025-ը կդառնա պրակտիկ հարթակ նոր նախագծերի իրականացման, բիզնես գործընկերության զարգացման և երկրի ներդրումային գրավչության ներկայացման համար։

Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, կապահովվի համաժամանակյա թարգմանություն հայերենով և ռուսերենով:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ЗАПУСТИЛА МЕЖДУНАРОДНЫЙ РЕЙС ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН
    2025-06-14 15:57

    Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.

  • АРМЕНИИ ЭТО БУДЕТ СТОИТЬ ДОРОГО: СПЕЦИАЛИСТЫ - О РИСКАХ ВЫХОДА ИЗ ЕАЭС
    2025-06-14 15:34

    Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.

  • Рубен САФРАСТЯН: "УГРОЗА БОЛЬШОЙ ВОЙНЫ ОЧЕНЬ ВЕЛИКА"
    2025-06-14 10:40

    "Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.

  • Армен АЙВАЗЯН: "АРМИЯ И НАРОД АРМЕНИИ ДОЛЖНЫ БЫТЬ ГОТОВЫ ПРОТИВОСТОЯТЬ ВОЗМОЖНОМУ НАПАДЕНИЮ"
    2025-06-14 10:38

    "У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ