Արզնիի համայնքապետն ազատ է արձակվել
Հունիսի 9-ին երեկոյան ձերբակալված Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը ազատ է արձակվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում 8 անձ էր ձերբակալվել, այդ թվում՝ Ֆելիքս Միրզոևը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արզնու համայնքապետ Ֆելիքս Միրզոևը «Avenue Arzni» հյուրատանը խնջույք է կազմակերպել, որի ժամանակ վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ էին տեղի ունեցել։ Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Աբովյան» ԲԿ է տեղափոխվել խնջույքի մասնակից, Կոտայքի մարզի բնակիչ 22–ամյա Կոլյա Միսեևը։
Դեպքի վայրից ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «Mazda 6» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են եղել հարվածի հետքեր, և աջակողմյան հայելին եղել է կոտրված:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի, 297-րդ հոդվածի (խուլիգանություն), 2-րդ մասի 1-ին կետի, 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) 1-ին մասի հատկանիշներով:
Նշվում է, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.