ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԸ. «ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»։ ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ
Հունիսի 6-ի կեսօրին լրատվական դաշտը պայթեցրեց լուրն այն մասին, որ Սյունիքի մարզում Տեղ գյուղի երկու անչափահաս բնակիչներ են կորել։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, 17-ամյա Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը ժամը 01:20-ի սահմաններում Արավուս գյուղի հարակից տարածքում մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԱՆՑ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ։ Ինչպես պատմել է Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը, գիշերը ժամը 1-ի սահմաններում տղաները նստել են ձիերը և գնացել երրորդ ձիու հետևից, որը սահմանին մոտ է եղել: «Առավոտյան նոր գյուղում իմացել են, որ տղաները հայտնվել են ադրբեջանցիների մոտ»,- ասել է Հովսեփյանը՝ հավելելով, որ գյուղում ԱԱԾ դիրքեր չկան, այնտեղ աշխարհազորն է կանգնած:
Ժամը 16-ի սահմաններում ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներն արդեն տարել են տղաներին: «Պարզից էլ պարզ է, որ երկու անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող իրենք քթի տակ 2020-2022թթ. հանցավոր արարքների արդյունքում անօրինական տեղավորված ադրբեջանական զինված ուժերի համար, որոնք մեր բնակիչների կյանքն անհնարինության են վերածել: Սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տառապող ՀՀ անհեռատես իշխանությունները»,- հայտարարեց Թաթոյանը։
«Հետք» պարբերականը, վկայակոչելով տեղանքին ծանոթ նախկին աշխարհազորայինին, գրել է, որ Ջհանգիրյանն ու Գյագունցը սահմանը հատել են Լաչինի շրջանի Ջաղազուր գյուղի ուղղությամբ՝ միջդիրքային տարածքով, որը չի վերահսկվում: «Այդ տարածքում տեղադրված տեսախցիկները չեն արձանագրել սահմանը հատած դեռահասներին»,- ասվում էր հրապարակման մեջ: Պարբերականի զրուցակցի խոսքերով՝ ադրբեջանցիները նկատել են տղաներին, ավտոմեքենայով մոտեցել նրանց և տարել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր հերթին գրել է, որ կատարվածի մեջ իր համար զարմանալի ոչինչ չկա: «Մոտեցումը, որը դրված է նոր առաջնագծի տեղակայման հիմքում, տպավորություն է ստեղծում, որ մեր հարևանությամբ քաղաքակիրթ հարևան է, այլ ոչ թե մեզ հետ չավարտված պատերազմում գտնվող և մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ դրսևորող Ադրբեջանը: Չեմ ուզում դիրքային մի շարք առանձնահատկությունները դետալային քննարկման դնել, սակայն սրա պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է, ով առաջնագծի փիլիսոփայությունը դիտարկում է կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո»,- ընդգծեց նա։
Երեկոյան կողմ՝ ժամը 19-ի սահմաններում, Փաշինյանը սոցցանցում շնորհավորանք հրապարակեց «Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ» և մաղթեց «մեր երկրներին և ժողովուրդներին խաղաղություն և բարգավաճում»: Ու ոչ մի բառ անհետ կորած ՀՀ անչափահաս քաղաքացիների մասին, ընդ որում՝ ոչ միայն այդ շնորհավորանքում. Փաշինյանն այդ մասին ընդհանրապես ոչ մի տող չգրեց ու չարտաբերեց ո՛չ հունիսի 6-ին, երբ ամբողջ երկիրն անհանգստացած էր արտակարգ լուրից, ո՛չ էլ հունիսի 7-ին, երբ Սյունիքում էր և զբոսնում էր Գորիսում։
Պարզվեց նաեվ, որ ՀՀ իշխանությունների մտքով անգամ չի անցել դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, ինչպես սովորաբար անմիջապես արվում է նման դեպքերում: Ինչպես հաստատեց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին ԱԱԾ-ի հաղորդագրության հայտնվելուց մոտ 6 ժամ անց, Ադրբեջանի տարածքում գտնվող ՀՀ անչափահաս քաղաքացիների հետ կապված որևէ դիմում կազմակերպությանը չի եղել:
Ուշ երեկոյան՝ ժամը 10: 00-ին մոտ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հայտնեց, որ պատանիներին «գտել են, և հիմա նրանք գյուղում են»: Ղուլունցը, սակայն, չպատասխանեց ԶԼՄ-ների այն հարցին, թե որտեղ են նրանք եղել այդ ողջ ընթացքում: «Գլխավորն այն է, որ նրանք հիմա կողքիս են»,- ասաց համայնքապետը՝ դրանով իսկ հիմնավոր կասկածներ հարուցելով, որ պարզապես կրկնում է վերևից հանձնարարված տեքստը: Քիչ ավելի ուշ լուրը պաշտոնապես հաստատվեց։
Հունիսի 7-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հերքեց այն պնդումները, որ տղաներին առևանգել են։ Հայ ուժայինների հետ զրույցում Կարենն ու Անդրեյն ասել են, որ «ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում»,-ասվում էր հաղորդագրության մեջ: Այսինքն ԱԱԾ-ն ընդամենը հաստատեց ի սկզբանե հայտարարված սեփական վարկածը, միայն թե այս անգամ հղում անելով իբր երկու վախեցած դեռահասների պատմածին։ Եվ չբարեհաճեց հաղորդել գլխավորը. որտեղ էին նրանք գրեթե մի ամբողջ օր և ինչպես են վերադարձվել։
Ընդհանուր առմամբ, ողջ այս պատմությունը բազմաթիվ հարցեր է ծնում, որոնց պատասխանները չկան և, անկասկած, չեն էլ լինի: Այդ ինչպե՞ս է ԱԱԾ-ն առավոտյան արդեն տեղյակ եղել, որ տղաները մոլորվել են։ Ինչպե՞ս են նրանք հայտնվել Ադրբեջանում, եթե, ինչպես պնդում են գյուղի բնակիչները, տեսախցիկները չեն արձանագրել այդ երկրի սահմանի հատումը։ Որտե՞ղ են նրանք եղել ողջ այդ ընթացքում, և ինչպե՞ս է հաջողվել վերադարձնել նրանց առանց ԿԽՄԿ-ի օգնության։ Եթե առևանգում չի եղել, ապա ինչո՞ւ չեն հերքվել այն հայտարարությունները, որ ադրբեջանցիները մեքենայով տարել են տղաներին անհայտ ուղղությամբ։
Եվ այլն, և այսպես շարունակ:
Կրկնեմ. կասկածից վեր է, որ պատասխանները չենք ստանա, և այս ողջ միջադեպը պարուրված կմնա գաղտնիքի քողով։ Գյուղի ղեկավարն ու դրա բնակիչները, և առավել ևս իրենք՝ պատանիները, վախեցած լռելու են, ինչպես որ հրամայված է իրենց։ Ուստի չի լքում այն հստակ զգացողությունը, որ Նիկոլի ու իր հանցակից Ալիևի կողմից խաղարկվել է հերթական և, պետք է խոստովանել, կատարյալ անցկացված գործողությունը, որում ամփոփված են Սյունիքի և ողջ Հայաստանի թե՛ ներկայի, թե՛ մոտ ու ավելի հեռավոր ապագայի բազմաթիվ շերտեր՝ իշխանության ղեկին «ՔՊ»-ի մնալու դեպքում։
Նախեվառաջ հայկական սահմանամերձ գյուղերի բնակչությանը հետևողականորեն հասկացնում են, որ սահմանը պաշտպանված չէ և, հետևաբար, կյանքն այնտեղ անվտանգ չէ։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ, ինչի մասին գրվել է բազմիցս, և՛ մեծահասակ բնակիչներին, և՛ նրանց երեխաներին մշտապես սպառնում է առևանգվելու վտանգը, բավական է միայն լոկ մի փոքր շեղվեն փաշինյանական «իրական» Հայաստանը Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներից բաժանող գծից։ Ի՞նչ է մնում անել այդ գյուղերի բնակիչներին, ինչի՞ են ձգտում Նիկոլն ու Բաքվում իր հանցակիցը։
Ճիշտ է. բնակչության արտագաղթի և հայկական գյուղերի աստիճանական ամայացման, ինչը կդարձնի դրանք Ադրբեջանի տարածքային հեշտ ավար։ Եվ սա միջադեպի ևս մեկ «ուղերձն» է. միջդիրքային գոտու և առհասարակ սահմանի տերը Ադրբեջանն է, որը կարող է հեշտությամբ տանել այդ գոտում մոլորված դեռահասներին, իսկ հետո հանդես գալ «խաղաղասեր հարևանի դերում, որը մեծահոգաբար բաց է թողել նրանց՝ առանց որևէ վնաս պատճառելու»։
Ինչո՞ւ Փաշինյանի շնորհավորանքից 2,5 ժամ անց լուր տարածվեց, որ տղաներին «գտել են»։ Մի՞թե ոչ այն վարկածը գործարկելու համար, թե իբր՝ Նիկոլին ստիպել են դա անել որպես տղաներին վերադարձնելու պայման։ Եվ ի՞նչ կարող էր անել «խեղճ Նիկոլը»։
ՀՀ ՊՆ անվանյալ գերատեսչության մասին խոսելն անգամ անիմաստ է։ Բավական է հիշել տեսանյութը, որտեղ Պապիկյանի տեղակալ Հրաչյա Սարգսյանը տղաների անհետացման մասին լուրից ժամեր անց ասում է լրագրողներին, թե իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ…
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այս կազմակերպությունը պարզապես հերթական անգամ ապացուցեց, որ իր գործունեությունը ոչ միայն ընդհանուր ոչինչ չունի ազգային անվտանգության հետ, այլև լիովին ենթակա է օկուպացիոն իշխանությանը և օժանդակում է նրա ապազգային նպատակների իրականացմանը:
Մնում է միայն հուսալ, որ նիկոլական ոհմակի և նրա «կառուցողական» հանցակիցների կեղծ քաղաքական խաղերի կենտրոնում մեկ օրով հայտնված երկու տղաներն իսկապես չեն տուժել։ Եվ տալ ևս մեկ անպատասխան հարց. դեռ քանի՞ այդպիսի «գործողություն» ունեն ծրագրած Փաշինյանն ու իր տերերը նախընտրական մի ամբողջ տարվա համար՝ նրա վարկանիշը բարձրացնելու և երկու կողմերի համար շատ կարևոր էլի բազմաթիվ խնդիրներ լուծելու նպատակով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 09:14
«Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.
-
2025-06-09 09:45
В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.
-
2025-06-07 08:49
«Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.
-
2025-06-02 09:13
"Пашинян окончательно присоединился к нашей кампании по выведению террористов в рясе на чистую воду», - так откровенно прокомментировал один из бакинских Телеграм-каналов ситуацию, сложившуюся в Армении после последних, мягко говоря, скандальных заявлений представителей властей. Слово «скандальный» в данном контексте действительно звучит слишком мягко, не отражая всей недопустимости и беспрецедентности сути, содержания, направленности и формы происходящего.