Последние новости

Իրան-ԱՄՆ բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանում

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ոչ ուղիղ բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա Օմանում հունիսի 15-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները հաջորդ կիրակի Օմանի միջնորդությամբ Մասկատում բանակցությունների նոր փուլ կանցկացնեն։

Իրանը և Միացյալ Նահանգներն ավելի վաղ Օմանի միջնորդությամբ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ երեք հանդիպում Մասկատում և երկուսը՝ Հռոմում։

Նշենք, որ կողմերի միջև հակասությունները սրվեցին հինգերորդ փուլից առաջ։ Այսպես` բանակցություններից առաջ ԱՄՆ–ն պահանջեց Իրանից հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժեց այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա համաձայնության գալ, եթե ԱՄՆ–ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից։

Միևնույն ժամանակ, Իրանը հնարավոր էր համարել նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, ինչպես թույլ տալ ավելի մեծ վերահսկողություն իրականացնել իր միջուկային գործունեության նկատմամբ՝ ցույց տալու համար իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ