Վանեցյան. Առաջարկում եմ այս գիշեր Վեհափառ Հայրապետին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում
«Սիրելի հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտ զավակներ, օրվա իշխանությունները շարունակում են հարձակումը մեր ազգի արժեքների, միասնականության, հավատքի և եկեղեցու դեմ»,-գրում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա մանրամասնում է.
«Վստահ եմ՝ գիտեք, որ սրանք կարմիր գծեր չունեն։ Բարոյական չեն։ Սրբապիղծ են։ Իրենց նպատակին հասնելու ճանապարհին մեթոդների ընտրության սահմանափակումներ չունեն։ Եվ չեն էլ ունենա, եթե չհանդիպեն հստակ դիմադրության։
Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Առաջարկում եմ այդ ժամին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեր եկեղեցին պետք է հստակ իմանա, որ մենք՝ հավատավոր ժողովուրդս, իր կողքին ենք։ Եկեղեցու թշնամիներն էլ պետք է դա լավ գիտակցեն։ Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպված դիմադրությունը կստիպի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև նրանց հովանավորներին, ետ կանգնել հերթական պիղծ մտադրությունից։
Եվ այսպես, քույրեր և եղբայրներ, հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ այս գիշեր ժամը 00:00-ին՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.