Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՅՍ ՔԱՅԼԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆԱՐԱԾ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԿՈՆՑԵՊՏԻ ՄԵՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այդ խայտառակության հանդեպ ես ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ. պարզ չի՞, որ ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին Բ–ի և այլ հոգևորականների նկատմամբ արշավին։
Նա ընդգծեց, որ կաթողիկոսին պաշտպանելու հարցում իրենք կհետևենք Վեհափառ հայրապետի հորդորներին ու նրա դիրքորոշմանը. «Ես կարծում եմ որպես առիթ Երևի Շվեյցարիայում Վեհափառ հայրապետի ելույթն էր, այդ միջոցառումն էր, բայց ամբողջովին տեղավորվում է իր հնարած «նոր Հայաստանի» կոնցեպտի մեջ։ Այսինքն Հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմությամբ, Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելով, սա նույն շղթայի տարբեր օղակներն են, այստեղ զարմանալու բան չկա»,– ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Դավիթ Համբարձումյանն արժանի թեկնածու է, իմպիչմենտի համար փողոցը կգեներացվի, բա առանց դրա ո՞նց կլինի
Դավիթ Համբարձումյանը արժանի է վարչապետի թեկնածու լինելուն, նա ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու, - նշեց ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու առաջադրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։
Հարցին՝ չկա՞ր ավելի ոչ խոցելի թեկնածու՝ հաշվի առնելով, որ նրան որոշակի կրիմինալ կոնտեքստ են հաղորդում, Երրորդ նախագահը պատասխանեց. «Ում էլ առաջադրեինք, ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու։ Նախորդ անգամ, երբ հարցրեցիք, թե ինչու թեկնածու չենք առաջադրում, ես ասացի, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ՝ հիմա դրանում համոզվեցիք։
Այո, մենք իշխանության չենք հավակնում, այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության, մի՞թե պարզ չի բոլորիս համար։ Ումով ուզում է փոխեն, միայն թե իշխանափոխություն լինի»։
Վտանգ չկա՞, որ մրից դուրս գանք, մրջուրն ընկնենք, հարցին էլ արձագանքեց. «Ոչ, որովհետև սա մուր չի, սա ճահիճ է»։
Նա համոզմունք հայտնեց, որ իմպիչմենտի գործընթացը գեներացնելու է փողոցային պայքար. «Իհարկե, գեներացնելու է, բա առանց փողոցի ո՞նց կլինի»։
Սերժ Սարգսյանը նաև չբացառեց քաղաքացիական պատերազմը. «Ես բոլոր վտանգներն էլ տեսնում եմ։ Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաներ կարող են լինել»։
Վաղը բանակցություններ կլինեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև
Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև և հարցերին վերջնական պատասխաններ կստանանք, - ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ Դուք եվ Ռոբերտ Քոչարյանը բանակցու՞մ եք այս պահին այդ հարցի շուրջ, Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց։
Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ սկզբում ՀՀԿ–ն էր փորձում «Հայաստան» դաշինքին փակուղու առաջ կանգնեցնել կամ շախ հայտարարել, հիմա էլ «Հայաստան» դաշինքն է փորձում նույնը անել, երրորդ նախագահն պատասխանեց. «Մենք շախ ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»։ Նա վստահություն հայտնեց, որ իմպիչմենտով մատ անել կստացվի։
Այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել և լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա
Այսինքն այս յոթ տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել և լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա, - նշեց ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը մտածում են, որ ինքը Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունի և միայն հարմար պահի է օգտագործելու դրանք։
«Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, բայց ցավոք սրտի շատ-շատերին դա քիչ հետաքրքրեց, բայց այսօրվա իրավիճակը հենց այդ խոսակցության արդյունքն է»,–ասաց նա։
Անդրադառնալով Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությանը, որ որոշ երկրներ շահագրգռված էին Հայաստանը մասնատելու ճանապարհով Զանգեզուրի միջանցքի անվան տակ փակել Իրանի ելքը դեպի Եվրոպա և Թեհրանը կարողացել է խափանել այդ գործարքը, Սերժ Սարգսյանն ասաց. «Մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք և զգալու ենք։ Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի համապատասխան պաշտոնյայի ասածները, իմաստն էլ չեմ տեսնում։ Այո, Հայաստանը ունեցել է, ունի և ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ»։
Այս պահին Արցախ վերադարձը ոչ մի կերպ չեմ պատկերացնում, ոչ մի կերպ
Չեմ կարծում, որ ցանկություն ունեն Սամվել Շահրամանյանին ձերբակալելու, ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն, - ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ արդեն վեցերորդ անգամ է, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննության են կանչում, արդյո՞ք նրան ուզում են ձերբակալել և այդպիսով փակել Արցախի էջը։
«Որեվէ մեկին ձերբակալելով, որևէ մեկը չի կարողանա Արցախի էջը փակել»,–ասաց նա։
Հարցին՝ Արցախի վերադարձը ինչպե՞ս է պատկերացնում, նա պատասխանեց. «Այս պահին ոչ մի կերպ»։
Ես Փաշինյանին չեմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը
Ես պարբերաբար եմ հանդիպում Վեհափառ Հայրապետի հետ, ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ հանդիպել, - նշեց ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կհետևի Լևոն Տեր–Պետրոսյանի օրինակին և կհանդիպի ու իր աջակցությունը կհայտնի Գարեգին Բ կաթողիկոսին։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հարձակում եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, մինչդեռ շատերը համարում են նրան Տեր–Պետրոսյանի հոգեզավակը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չեմ համարում այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը։ Ուղիղ այնպես, ինչպես տարբեր շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց, շատ պարզ. այդ մարդը՝ Հայաստանի կառավարիչին նկատի ունեմ, ամեն ինչ անում է ցանկացած երևացող մարդու վարկաբեկելու համար»։
2026-ի ընտրություններին մասնակցելու մասին դեռ որոշում չկա
Այս իրավիճակում խաղաղություն կստանանք ուղիղ այնպես, ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է, չէ՞, - ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ի՞նչ գործիքակազմով պիտի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել, արդյոք պետք չէ իր լեզվով իր հետ խոսել, Սերժ Սարգսյանն ասաց. «Մենք առաջադրել ենք գործիքակազմ, ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, ես ի վիճակի չեմ իր լեզվով խոսել, կներեք»։
Ինչ վերաբերում է նրան, որ եթե չհաջողվի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտով հեռացնել, ՀՀԿ–ն կմասնակցի՞ 2026–ի ԱԺ ընտրություններին, երրորդ նախագահն ասաց. «Դե տեսնենք։ Դեռ որոշում չկա»։
News.am-ի նյութերով
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.