Սաջադփուր․ Պետք է զսպել Հարավային Կովկասում որևէ մեկի գերիշխանություն հաստատելու փորձերը
Պետք է զսպել Հարավային Կովկասում որևէ մեկի գերիշխանություն հաստատելու փորձերը, APRI Armenia ֆորումի ժամանակ հայտարարել է Իրանի քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյեդ Մոհամմադ Քազիմ Սաջադփուրը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում սահմանները ոչ մի դեպքում չի կարելի փոփոխել։ Միջանցքային տրամաբանությունը ևս պետք է մերժել։
«Տարածաշրջանում որևէ մեկի գերիշխանություն հաստատելու ցանկացած փորձ պետք է զսպել»,-ասել է Սաջադփուրը:
Փորձագետը կարծում է նաև, որ չի կարելի թույլ տալ մեկ խաղացողի գերիշխանությունը մյուսների նկատմամբ։
Նրա խոսքով՝ պետք են ոչ թե ուժեղ գործիչներ, այլ ուժեղ տարածաշրջան, կարևոր են բոլոր դերակատարները։
Ավելի վաղ ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը խափանել է Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.