Последние новости

ՄԻԱՎՈՐՎԵ՛ՆՔ ՀԱԵ-Ի ՇՈՒՐՋ ԵՎ ՄԻԱՍԻՆ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՀԱՎԱՏՔԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Ռուսաստանի հայկական կազմակերպությունները ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու դեմ ուղղված բացահայտ թշնամական քաղաքականության կապակցությամբ հայտարարություն են տարածել, որում նշված է.

«Մենք խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի հակազգային և սրբապիղծ քաղաքականությունը՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական հաստատություն չէ։ Այն հայկական ինքնության հիմնասյուներից մեկն է՝ ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։

Դարերի ընթացքում ազգային այլ հաստատությունների հետ միասին այն եղել է մեր պայքարի, վերածննդի և գոյատևման հիմքը՝ հայ ժողովրդի խղճի և հոգու պահապանը։

Վերջին օրերին Փաշինյանը ծավալել է բացահայտ թշնամական արշավ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու, նրա մշակութային ժառանգության և հոգևորականության դեմ՝ օգտագործելով վուլգար և վիրավորական բառապաշար։

Բացի Եկեղեցու համակարգված վարկաբեկումից, գործող վարչապետը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, որտեղ հստակ նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Ըստ Սահմանադրության, պետության ու Եկեղեցու հարաբերություններին վերաբերող հոդվածների փոփոխությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։

Չնայած դրան, Փաշինյանը փորձում է ապօրինաբար միջամտել Եկեղեցու ներքին գործերին, հանդես գալով սադրիչ հայտարարություններով և կոչերով։ Ռեժիմի հարձակումը մեր 1700-ամյա հոգևոր ժառանգության վրա ուղիղ հարված է հայկական ինքնությանն ու ազգային արժեքներին։

Սա ոչ թե սխալ հաշվարկ է, այլ նախընտրական հնարք՝ ուղղված ժողովրդի պառակտմանը, միասնության խաթարմանը և ազգի հոգևոր հիմքերի քանդմանը։

Այսօր, երբ հայ ժողովուրդն ապրում է Արցախից բռնագաղթի, հայ ռազմագերիների ու քաղաքական գործիչների բանտարկության, տարածքային կորուստների և ազգային արժանապատվության ճգնաժամի ամենածանր հետևանքները, Եկեղեցու դեմ հարձակումը հավասարազոր է ազգային ինքնությանը հասցված հարվածի։ Հայ Առաքելական Եկեղեցին մնում է հանրապետության ամենավստահելի և հեղինակավոր հաստատությունը։

Ակնհայտ է, որ սեփական ժողովրդի կողմից մերժված կառավարության գործողություններն Էջմիածնի դեմ նրան ավելի են փակուղի տանում։

Ակներև է, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները աջակցություն են գտնում Հայաստանի թշնամական երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում։ Երբ Սարդարապատում հոգևորականն արտահայտում է Եկեղեցու դիրքորոշումը, իշխանությունները արձագանքում են արհամարհանքով և վիրավորանքներով։ Երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, նա բախվում է զրպարտության և հարձակումների։ Հայկական ինքնության և արժեքների նվաստացումը և կործանումը անթույլատրելի են։ Դրանք միայն վկայում են, որ գործող կառավարությունը զբաղված է հայկական ազգային արժեքային համակարգի ապամոնտաժման խայտառակ առաքելությամբ, ինչպես նաև Բաքվի ու Անկարայի շահերին հաճոյանալու գործով։

Մենք կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր ազգային ուժերին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ և միասին պաշտպանել մեր սրբությունները՝ հավատը, ազգային արժեքներն ու Հայրենիքը։

Նիկոլ Փաշինյանի և նրա մանկուրտների խմբակի գործողությունները ոչ թե ընդամենը մոլորություն են, այլ դիտավորյալ քաղաքականություն։ Սա մեր արմատները սասանելու, ազգային պետականությունը կազմաքանդելու և հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը թուլացնելու հերթական փորձն է որը երբեք չի հաջողվի։

Հայտարարությանը միացել են՝

1. Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

2. «Միություն և Բարեսիրություն» հիմնադրամ

3. ՀՅԴ Ռուսաստանի Կազմակերպություն

4. ՊՀՊ «Ապավեն» շարժում

5. «Համազգային» Կրթական Մշակութային միության Մոսկվայի Կազմակերպություն

6. Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ

7. Մոսկվայի ՀԱԵ հայագիտական կենտրոն

8. «Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» Տարածաշրջանային հասարակական կազմակերպություն

9. «Ռուս-Արցախյան բարեկամության միություն» ՏՀԿ

10. «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միություն» ՄՄԿ

11. «Նոյ» հայրենակցական միություն

12. https://russia-artsakh.ru/ տեղեկատվական կայք

13. https://russia-armenia.info./ տեղեկատվական պորտալ»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДЖАЗ-ОРКЕСТР «АРЦАХ» ВЫСТУПИЛ НА МОСКОВСКОМ ДЖАЗОВОМ ФЕСТИВАЛЕ
    2025-06-16 13:58

    Летняя событийная афиша Москвы порадовала жителей и гостей столицы насыщенной программой: в течение недели ведущие джазовые коллективы России и зарубежья выступали на лучших открытых площадках города. Организатор фестиваля — Фонд Игоря Бутмана при поддержке Президентского фонда культурных инициатив и Департамента культуры города Москвы.

  • Артур ХАЧИКЯН: «АКЦЕНТ НА ГРУБОЙ СИЛЕ И АГРЕССИИ ПРОТИВ СУВЕРЕННОГО ГОСУДАРСТВА»
    2025-06-16 11:21

    «Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: ЖАЛКАЯ ПОПЫТКА ОБВИНИТЬ АРМЕНИЮ В ТОМ, В ЧЁМ АЗЕРБАЙДЖАН САМ СИСТЕМНО УЧАСТВУЕТ
    2025-06-16 10:00

    Азербайджан, ставший инструментом в руках Тель-Авива, сегодня представляет главную угрозу безопасности Ирана и всего региона, распространение подобных фальшивок не спасёт Алиева от ответственности за подрыв региональной стабильности и предательство интересов мусульманского мира, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, коснувшись азербайджанских обвинений в отношении иранских армян и спецслужбы Армении, якобы «передававших секретную информацию третьей стороне». Публикацию полностью приводим ниже.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: НАСТУПЛЕНИЕ НА ЦЕРКОВЬ – НОВЫЙ ЭТАП «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ»
    2025-06-16 09:28

    Церковь, как ранее парламент, суд или НКР становится помехой на пути к внутри-и-внешнеполитической гомогенизации, по которой уже не первый год последовательно продвигается Пашинян, написал в публикации «Наступление на церковь: новый этап «бархатной революции» в Армении?» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ