Իրանի գերագույն առաջնորդը ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար է նշանակել զոհվածների փոխարեն
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ժամանակավոր պետ է նշանակել Հաբիբոլլահ Սայարիին։ Ահմադ Վահիդին էլ նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, հաղորդում է Nour News-ը։
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ ԻՀՊԿ-ն էլ հաստատել էր իր հրամանատար Հոսեյն Սալամիի մահը։
«Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար», – ասվում է հայտարարության մեջ։
Սայարին նախկինում Իրանի բանակի փոխհրամանատարն էր։
Հիշեցնենք` հունիսի 13-ի գիշերը Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով սպանվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ։ Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.