Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ» ԴԱՌՆԱԼՈՒ Է ԸՆԴԱՄԵՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ
Եթե Իրանին հասցվի ռազմավարական պարտություն, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» դառնալու է ընդամենը ժամանակի հարց։
Հայկական պետականության համար վերջինիս ռիսկերի մասին խոսելու կարիք չկա։
Այդ ռիսկերը հատկապես ընդգծվում են այս օրերին Նախիջևանում անցկացվող համատեղ թուրք֊ադրբեջանական զորավարժությունների ֆոնին։
Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական «գործիք»՝ Հորմուզի նեղուցը:
Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել նեղուցը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում:
Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները: Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է՝ հաշվի առնելով նրա լեգիտիմության սրնթաց անկումն ու ներքին լարվածության աճը:
Հորմուզի կշիռը համաշխարհային նավթի ծովային արտահանման կառուցվածքում կազմում է մոտ 30%: Ավելին՝ այստեղով է արտահանվում Պարսից ծոցում արդյունահանված նավթի 90%-ը:
Համաշխարհային տնտեսության համար առանցքային նշանայություն ունեցող այս հաղորդակցության պարալիզացման դեպքում նավթի գները կարող են հասնել 300-350 ԱՄՆ դոլարի:
Ճիշտ է, Պարսից ծոցում Վաշինգտոնն ունի հակակշիռ՝ Բահրեյնից կառավարվող ԱՄՆ 5-րդ ռազմական նավատորմը: Սակայն դրա գործարկումը կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ պարալիզացնելով Ծոցի ամբողջ հաղորդակցային համակարգը: Մյուս կողմից, արդյո՞ք Իսրայելին աջակցող Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ ռազմական գործողությունների դիմել: Հարցը հռետորական է:
Ի դեպ, արդեն այսօր առավոտյան համաշխարհային շուկայում նավթի գները կտրուկ աճել են՝ գերազանցելով 75 ԱՄՆ դոլարը (Brent). Միտումը շարունակական է:
Վահե Դավթյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.