Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր զորակցությունն է հայտնում Կաթողիկոսին
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր զորակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Կաթողիկոսին։
Միության տարածած հայտարարության մեջ ասվում է. «2018 թվականից Հայաստանում իշխանության է եկել ապազգային, թրքասիրական կլան, որը սանձազերծել է հայ ազգի և հայոց պետականության հիմնասյուների՝ Սահմանադրության, Հայոց բանակի, Հայ Առաքելական Եկեղեցու և ողջ հայության դեմ սևեռված, գործելաոճ։ Իշխող կլանը ցանկացել և ցանկանում է մեկուսացնել և ձայնազրկել Եկեղեցին, թուլացնել ազդեցությունը ու դրանով անխոչընդոտ հիմք ստեղծել իր թրքահպատակ և լիբերալ պլաններին։
Դեռ 2018-ի գարնանը, Փաշինյանի սպասարկուների կողմից փորձ արվեց խժդժություններ հրահրել Առաքելական Եկեղեցու շարքերում, Կաթողիկոսը զրկվեց պետական պահպանությունից, որից հետո փորձ արվեց գահնկեց անել նրան, ինչն իշխող կլանի սպասարկուներին, բարեբախտաբար չհաջողվեց։ Հետագայում Կառավարությունը զրկեց Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին դիվանագիտական անձնագրերից, ինչը հարված եղավ թե՛ Առաքելական Եկեղեցու գործառույթներին, թե՛ հայրենիք-սփյուռք կապին։ Այնուհետև ԿԳՄՍՆ-ն Հայաստանի դպրոցներից վերացրեց, երկար տարիների ձեռքբերում հանդիսացող, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան։ Սակայն այս և մի շարք այլ հակաեկեղեցական քայլերով, իշխող կլանը դեռ չի բավարարվում, քանի դեռ չի իրագործվել 1-ինը՝ Կաթողիկոսի հեռացումը։
Պարզ է սակայն, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող փաշինյանական կլանը, հաջողության հասնելու դեպքում չի կշտանա նաև դրանով, քանի որ նրանց պայքարը 1 կամ մի քանի հոգևորականների դեմ չէ՛, այլ դեմ է Մայր Աթոռի ոգուն, տեղին դերին և հայ Եկեղեցու սրբազան առաքելությանը։
Ուստի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր զորակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր հոգևորականներին։
Կոչ ենք անում, մեր բոլոր ազատամարտիկ ընկերներին և կամավորներին, սատար կանգնել Հայ Առաքելական Եկեղեցուն ու ազգային-պետական արժեքներին, քանզի Արցախի կորստից ու հայաթափումից հետո, սեղանին է դրված ոչ թե քաղաքական, այլ Հայոց պետականության լինել-չլինելու օրհասական հարցը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.