ՀՀ-ն պատրաստվում է հնարավոր սցենարներին. Գրիգորյանը՝ Իրանի վրա հարձակման հետևանքների մասին
Հայաստանը դեռևս ժամանակներ առաջ սկսել է նախապատրաստվել հնարավոր սցենարներին։ «APRI Armenia» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները և Հայաստանի համար հնարավոր հետևանքները։
Լրագրողի հարցին, թե ստեղծված իրավիճակում կա արդյոք Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկ` հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ զորավարժությունները Նախիջևանում, Գրիգորյանը պատասխանեց, որ տարբեր սցենարներ են քննարկում։
«Մենք դեռևս ժամանակներ առաջ սկսել ենք նախապատրաստվել հնարավոր սցենարներին։ Ըստ այդ սցենարի` նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, դրանց շրջանակներում պլանավորումներ ենք կատարել։ Այսինքն` ըստ սցենարների` մենք ունենք պլանավորում և ըստ այդ պլանի կշարժվենք», - ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ ցանկացած էսկալացիա ապակայունություն է բերում տարածաշրջանում, և որևէ դրական բան չի կարող լինել նման էսկալացիաների տարբերակում ։
«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում և ոչ մի օգուտ տարածաշրջանին չի բերելու», - ասաց Գրիգորյանը։
Նա հույս հայտնեց, որ հարցը հնարավորինս շուտ կկարգավորվի խաղաղ ճանապարհով։
Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով առաջնագծում տիրող իրավիճակի և Ադրբեջանի կողմից հարձակման հնարավորության մասին հարցին` Գրիգորյանը նշեց, որ այս պահին նման տեղեկություն չկա։
Միևնույն ժամանակ Գրիգորյանը չշտապեց գնահատել Իսրայելի հարձակման հետևանքները Հայաստանի համար, նա առաջարկեց սպասել իրավիճակի զարգացմանը։
«Կարծում եմ՝ մեզ որոշակի ժամանակ է պետք գնահատելու համար, թե ինչ ազդեցություն կունենա այս հարձակումը տարածաշրջանային անվտանգության վրա», - ասաց Գրիգորյանը։
Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք Անվտանգության խորհրդի նիստ նախատեսվում է, Գրիգորյանը պատասխանեց` այս պահին չի պլանավորվում, բայց ըստ իրավիճակի կքննարկեն, եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.