«Ազատություն» ռադիոկայանը դադարեցրել է արբանյակային հեռարձակումը
«Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի արբանյակային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը ֆինանսավորում է մեդիա կորպորացիան, չի երկարաձգել պայմանագիրը հեռարձակումն իրականացնող արբանյակային ծառայության հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությանը։
«Պայմանագրի խզման հետևանքով Eutelsat Hotbird 13G արբանյակով 24-ժամյա հեռարձակումը դադարեցվել է»,- պարզաբանել են «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչները։
Միաժամանակ, Վաշինգտոնի Դաշնային շրջանային դատարանում շարունակվում են «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման գործով լսումները։ Լրատվամիջոցների կորպորացիան պահանջում է, որ USAGM-ը վճարի մոտ 62 միլիոն դոլար, որը նախկինում իրեն հատկացվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից։
Մինչդեռ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի 214-212 ձայների առավելությամբ հաստատել էր Սպիտակ տան նախաձեռնությունը՝ կրճատելու նախկինում հատկացված միջոցները, այդ թվում՝ ԱՄՆ պետական լրատվամիջոցների և միջազգային օգնության ֆինանսավորումը։ Բոլոր դեմոկրատները դեմ են քվեարկել, իսկ ահա հանրապետականների մեծ մասը՝ կողմ։ Օրինագիծն այժմ ուղարկվում է Սենատ։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.