ՌԴ ԱԳՆ․ Իսրայելի կողմից Իրանի վրա չհրահրված հարվածներն անընդունելի են
ՌԴ ԱԳՆ–ն Իսրայելի կողմից Իրանի, նրա քաղաքացիների, խաղաղ քաղաքների և միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված հարվածները որակել է ոչ հրահրված և անընդունելի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության, նրա քաղաքացիների, քնած խաղաղ քաղաքների և միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքների օբյեկտների դեմ չհրահրված ռազմական հարվածները կտրականապես անընդունելի են», – ասվում է փաստաթղթում։
ՌԴ գերատեսչությունից ընդգծել են նաև, որ «միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ իրեն անտարբեր վերաբերվել նման վայրագություններին, որոնք կործանում են խաղաղությունը և վնասում տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը»։
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է նաև, որ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքների պատասխանատվությունը կընկնի Իսրայելի ղեկավարության վրա, որը գիտակցված ընտրություն է կատարել սրացման օգտին։
«Ակնհայտ է, որ Արևմտյան Երուսաղեմում գիտակցված ընտրություն է արվել լարվածությունն էլ ավելի սրելու և խաղադրույքները բարձրացնելու օգտին: Բազմիցս զգուշացումներ են արվել տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը սպառնացող ռազմական արկածախնդրությունների կործանարար լինելու մասին: Այդ սադրանքի հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի Իսրայելի ղեկավարության վրա», – ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է նաև, որ հունիսի 13-ի գիշերը Իրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածները խաթարել են իրանական միջուկային ծրագրի շուրջ առճակատումը նվազեցնելու բազմակողմանի ջանքերը։
Նշվում է, որ տեղի ունեցածին առանձնահատուկ ցինիզմ է հաղորդում այն փաստը, որ այս հարձակումները տեղի են ունեցել ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհրդի նիստի թեժ պահին և Իրանի ու ԱՄՆ–ի ներկայացուցիչների միջև անուղղակի շփումների հերթական փուլի նախօրեին։
«Խորապես համոզված ենք, որ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ են բերում Իրանի վրա հարձակումը ծրագրողները, մշակողները և իրականացնողները, իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորումը ռազմական ուժային լուծում չունի և կարող է ձեռք բերվել միայն խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Հույս ունենք, որ հենց այս մոտեցումը, ի վերջո, կհաղթանակի։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, որպեսզի կանխվի լարվածության հետագա սրացումը և տարածաշրջանը չընկղմվի լայնածավալ պատերազմի մեջ», – ընդգծվում է փաստաթղթում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.
-
2025-06-16 04:33
Израиль нанес удар по одному из зданий иранского министерства иностранных дел. Об этом, как передает РИА Новости, сообщил заместитель главы МИД Ирана Саид Хатибзаде.
-
2025-06-16 04:29
Израиль готов прекратить свою кампанию, если Иран примет требования США о сворачивании своей ядерной программы, заявил премьер-министр Израиля Биньямин Нетаньяху в интервью телеканалу Fox News.
-
2025-06-16 04:27
Сильный град в Тавуше нанес огромный ущерб винному заводу Aghababyan Wines.