Последние новости

ՁԵՐ ՀՈԳևՈՐ ԿԵՐԱԿՈՒՐԸ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՎԵՐ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՅՈՒՆ, ԿՈՐՈՒՍՏ ՈՒ ԵՂԵՌՆ

Եկատերինբուրգի «Անի-Արմենիա» հայ համայնքի հայտարարությունը

Ուրալում և հատկապես Սվերդլովսկի մարզում ապրող (մոտ 25 000 հայ) հայերի անունից, որպես «Անի -Արմենիա» հայ համայնք՝ հայտարարում ենք, որ խորապես անհանգստացած ենք վերջին օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի դեմ կազմակերպված այս անթույլատրելի և ազգակործան հարձակումներից, որոնք նախաձեռնել են ՀՀ վարչապետը և իր կատարածու որոշ անդեմ ՔՊ-ականներ։ Ուզում ենք, որ հաստատապես իմանաք մեկ պարզ ճշմարտություն, որ Հայոց Հայրապետը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ապրողների ընտրյալ Կաթողիկոսն է, այլև համայն աշխարհասփյուռ հայության կողմից այդ բարձրագույն պաշտոնին կոչված, որպես Լուսավորչի գահի 132-րդ ընտրյալ Հովվապետ։

Հայրապետը երկիր չի հանձնել, 5000 զոհ չի տվել, 400 վանք ու եկեղեցի և 10 000 հուշարձաններ թուրքին չի հանձնել, ազգը չի բաժանել սևերի և սպիտակների, այլ վերջին օրերին հավաքական հայության կամքի արտահայտողն է, ով համարձակ բարձրաձայնեց միջազգային տարբեր ատյաններում արցախահայերի վերադարձի իրավունքը, Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, Արցախի հոգևոր ժառանգության պահպանման խնդիրները և, ի վերջո, թուրք ադրբեջանական գործողություններին հստակ ձևակերպում տվեց՝ որպես ցեղասպանություն։

Հստակ հայտարարում ենք՝ ո±վ եք դուք, որ մեր և մեզ նման միլիոնավոր էջմիածնասեր հայորդիների անունից սուր ճոճեք համազգային մեր սրբություն սրբոց Էջմիածնի և նրա արժանընտիր գահակալի դեմ։ Հայոց հայրապետը Սուրբ Էջմիածնի թանձր ներկայությունն է աշխարհասփյուռ հայության ազգային և հոգևոր կյանքում։

Դուք, որ ժամանակին ձեզ համարում էիք երկրի գերագույն գլխավոր հրամանատար, Արցախի սրբազան հողին կանգնած գոռում էիք՝ «Արցախը Հայաստան է և վերջ», սակայն պատմության մեջ մնալու եք որպես ամոթալի այն առաջնորդը, ով սրբազան մեր հայրենիքի Արցախ աշխարհը դավադրաբար ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դուք հայ ժողովրդին հասցրել եք կառափնարան, թոկն անցկացրել մեր ազգի վզին և հիմա փորձում եք նրա ոտքերի տակից քաշել այն հենակը, որի վրա կանգնած ենք։ Իրական Հայաստանը մինչև ձեր չարաբաստիկ հեղափոխությունն էր, երբ մենք, որպես սփյուռքի հայեր, հպարտությամբ և հայ լինելու արժանապատվությամբ էինք ապրում, իսկ Ձեր հիվանդ երևակայության մեջ ապրող «իրական Հայաստանը», ասօր թողնված է թուրքի ողորմածությանը։

Պարոʹն «վարչապետ», դուք Արցախն արդեն ազատագրել եք հայերից, ձեր շնորհիվ գալու է այն սև օրը, երբ Հայաստանը ձեր բերանով հայտարարեք արևմտյան ադրբեջան։ Ձեր հոգևոր կերակուրը ատելությունն է, գործունեությունը՝ ավեր, առաքելությունը՝ արյուն, կորուստ ու եղեռն։

Ձեր արյունոտ ձեռքերը հեռու պահեք մեր վերջին անխորտակ միջնաբերդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ու Հայոց Հայրապետից։

PS. Ընդդիմության լայն հատվածներին խնդրում ենք հաղթահարել բոլոր տարաձայությունները և ապահովելով համընդհանուր կոնսոլիդացիա՝ համախմբվել ազգային օրակագի շուրջ և կասեցնել երկրի կործանումը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ