Հովիկ Աբրահամյանի շոուն միակը չէ, առաջիկայում նոր տեսարաններ կլինեն
Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձերբակալությունը միակը չի լինելու։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը` նշելով, որ առաջիկայում նոր քրեական գործեր, դատավարություններ են լինելու։
«Առաջիկայում էլի կլինեն նոր «տեսարաններ», ու նոր գործեր «կսարքվեն» նրանց դեմ, ովքեր այս ընթացքում չեն խոնարհվել Նիկոլ Փաշինյանի առջև, չեն անցել նրա «թրի տակով», ընդհակառակը՝ եղել են պետության, պետականության, ազգայինի ջատագով, ինչն այդքան անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին»,- գրում է թերթը։
«Փաստը» նշում է, թե Աբրահամյանի հետ կապված շոուի նպատակն էր ևս մի քանի օր «զբաղեցնել» հանրությանը, բայց Նիկոլ Փաշինյանի պլանները խափանեց իրանա–իսրայելական հակամարտությունը, որը գրավեց բոլորի ուշադրությունը:
Այնուամենայնիվ, այս ամենի նպատակն ընտրություններից առաջ «կոռուպցիոն» թեմաներով սեփական փոքրաթիվ ընտրազանգվածին ոգևորելն է։
«Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել իր՝ շրիշակից ցածր վարկանիշն ու իր քարոզչական հին, մաշված գործիքակազմով իր կողքը պահել նրանց, ովքեր դեռ հավատում են այդ սկավառակներին ու տենչում են նորանոր «դատավարություններ», իսկ ավելի ստույգ՝ շոուներ»,-հավելում է օրաթերթը։
Դրա համար էլ Աբրահամյանին «հիշեցին» իշխանափոխությունից յոթ տարի անց, երբ երկիրը լուրջ մարտահրավերների առջև է, երբ կան անվտանգային խնդիրներ, տնտեսությունը փլուզված է, իսկ առջևում հավանական նոր ռիսկեր են։
Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է հունիսի 13-ին։ Նա մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու մեջ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.