Իրանը հայտնել է իսրայելական հետախուզության հետ առնչվող ավելի քան 30 հոգու ձերբակալման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հետախուզության հետ առնչվող ավելի քան 30 հոգու ձերբակալման մասին: Թեհրանում ձերբակալվել է 28 մարդ, հայտնում է Tehran Times-ը: Եվս 5 օտարերկրացի ձերբակալվել է երկրի արևմտյան Լուրեստան նահանգում։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նրանք պայթուցիկով կամիկաձե անօդաչուներ էին տեղափոխում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ոստիկանությունը Սպահան քաղաքի մերձակայքում հայտնաբերել է անօդաչու թռչող սարքերի և փոքր դրոնների պատրաստման արհեստանոց:
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.