ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼՆ Է. ՄԻՆԱՍՅԱՆԸ` ՀԷՑ–Ն ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ
Գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) ազգայնացման հարցի բարձրացումը ոչ այլ ինչ է, քան տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ քաղաքական հետապնդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ և նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան սոցցանցում գրել էր` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Մինչ այդ ռուսաստանաբնակ գործարարը հանդես էր եկել Հայ առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ, որից հետո նրա տանը խուզարկություն էր սկսվել, քրեական վարույթ նախաձեռնվել։
«Կարծում եմ, որ ՀԷՑ-ի ազգայնացման հարցը հիմա ակտուալ չէ։ Շատ ավելի ակտուալ է մեկ այլ բան` ե՞րբ այդ հարցը ծնվեց վարչապետի գլխում։ Դա տեղի ունեցավ, երբ սեփականատերը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ հստակ տեսակետը հայտնեց և ասաց, որ ինքը պաշտպանելու է իր եկեղեցին ցանկացած ոտնձգությունից։ Սա խոսում է այն մասին, որ ազգայնացման հարցն ընդհանրապես անիմաստ է դիտարկել տնտեսագիտական հարթության մեջ։ Մենք գործ ունենք սեփականատիրոջ նկատմամբ պարզ քաղաքական հետապնդման հետ։ Եվ այստեղ հետին պլան են մղվում տնտեսական շահավետությունը, աշխատատեղերը և այլն։ Առաջին պլանում քաղաքական այլախոհներին հետապնդելն է», - ընդգծեց Մինասյանը։
Նա կարծում է, որ նույն ճակատագրին կարժանանար ցանկացած տնտեսվարող, որը կհամարձակվեր հանդես գալ ի պաշտպանություն եկեղեցու:
Մինասյանը չբացառեց, որ նման ռեպրեսիվ գործողություններ կարող են լինել նաև ռուսաստանյան այլ ընկերությունների նկատմամբ, եթե պարզվի, որ դրանց սեփականատերերը ոչ միայն բիզնես շահեր ունեն, այլև որպես քաղաքացի` քաղաքական հայացքներ:
Հիշեցնենք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության(6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նշենք, որ Կարապետյանըզգալի միջոցներ է ներդնում Հայաստանիզարգացման համար։ «Տաշիր» հիմնադրամիբարեգործության հիմնական ուղղություններնեն պատմական ժառանգությանպահպանումն ու վերածնունդը, եկեղեցիների և վանքերիվերակառուցումը, առողջապահության և բժշկության զարգացումը:Բացի այդ, միջոցներիմի մասն ուղղվումէ զանգվածայինև երիտասարդականսպորտի աջակցությանը, մշակույթիև արվեստիզարգացմանը, սոցիալական ծրագրերիիրականացմանը, կարիքավորներին, այդ թվում` անապահով ընտանիքներին, հաշմանդամներին օգնելուն: Հիմնադրամըկառուցում և վերանորոգումէ ուսումնականհաստատություններ, իրականացնում է կրթական ծրագրեր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.