Փաշինյանը հայտարարել է Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության մասին՝ մասնակցելու 2026թ. մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին գրում է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթը:
Ըստ ԶԼՄ-ի՝ Փաշինյանը, խոսելով Թուրքիա կատարած այցի մասին, ասել է, որ կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային նման զարգացումների առկայության պարագայում: ՀՀ վարչապետը համոզված է՝ նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորությունն առկա է:
Նա նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը առաջնահերթ է, հիշեցնելով, որ կարգավորման գործընթացի սկզբում քննարկումները գնում էին երրորդ երկրների միջնորդությամբ։
«Ակօս»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծել է, որ «կարգավորման գործընթացի սկզբում ներսում հաճախ հնչել է հարց՝ «արդյոք դա հաջողությո՞ւն կունենա», բայց հավելել է՝ «անհրաժեշտ է ճիշտ ձևակերպել խնդիրները»։
«Մենք արդեն ուղի ենք ընտրել, և ամենակարևոր ճանապարհը խնդիրները լուծելու միմյանց ուղիղ լսելն է ու հավատալը հաջողությանը», – ասել է նա:
Փաշինյանի հետ հունիսի 20-ին Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնացն է, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և այլք:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 17-ին հաստատել էր, որ Փաշինյանն այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։
Հունիսի 17-ին 24news-ը հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը։
Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել ապրիլին՝ Անթալիայի տնտեսական ֆորումին։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.