Չինաստանն աջակցություն է հայտնել Իրանին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի դեմ «սիոնիստական ռեժիմի» և Միացյալ Նահանգների ձեռնարկած ագրեսիայից հետո տարածաշրջանային վերջին զարգացումները։
Ըստ իրանական IRNA գործակալության՝ Արաղչին երախտագիտություն է հայտնել Չինաստանի պատասխանատու դիրքորոշման համար, ներառյալ՝ Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիայի խստորեն դատապարտման, ինչպես նաև երկրի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման դատապարտման համար։
Նա ընդգծել է, որ սիոնիստական ռեժիմի ռազմական և հետախուզական օբյեկտների դեմ ուղղված Իրանի զինված ուժերի գործողությունները ինքնապաշտպանության ակտ էին՝ ի պատասխան նրա ագրեսիայի։
Վան Ին նշել է, որ Չինաստանը դեմ է վեճերի ուժային լուծմանը և միշտ կանգնած է խաղաղության կողմում, հաղորդում է «Սինհուա»-ն։
Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Իսրայելը և Միացյալ Նահանգներն ուժ են կիրառել Իրանի դեմ՝ դա արդարացնելով «հնարավոր ապագա սպառնալիքներով», դրանով իսկ լրջորեն խախտելով միջազգային իրավունքը և ոտնձգություն կատարելով իրանական պետության ինքնիշխանության նկատմամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.