Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություններ են պահանջել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում սկիզբ առած ռեպրեսիաների նոր, կարելի է ասել՝ աննախադեպ փուլը, երբ մեկ նախադասության համար ազգային բարերար է կալանավորվում, իսկ վարչապետի` Թուրքիա այցի օրը զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, որ Էրդողանին ապացուցի, թե ինքը երկրում տիրապետում է իրավիճակին, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի միջազգային գործընկերների կողմից չի ողջունվել:
Եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել քաղաքական իշխանություններից՝ զգուշացնելով, որ բացահայտ հակաժողովրդավար քայլեր են իրականացվում։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր Եկեղեցին, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել, և հրապարակեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուրը սարքել: Ուզում են ներկայացնել, թե իբր քայլերի հաջորդականությունն են կանխել՝ իշխանությունը տապալելու մասով։
Ի դեպ, ուրբաթ օրը բերման ենթարկված, ապա ազատ արձակված անձանցից մեկը մեզ պատմեց, որ իրավապահներն իրեն տարօրինակ հարցեր են տվել, թե ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի, եթե Հայաստանում խժդժություններ լինեն, կմասնակցի՞։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:00
Лишенный сана архимандрит Хорен Ованнисян и причисленный к мирянам с мирским именем Ншан Ованнисян дал интервью Общественной телекомпании (Первый канал) Армении – Петросу Казаряну.
-
2025-06-28 14:59
Предстоятель Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископ Микаел Аджапахян арестован сроком на 2 месяца, одновременно наложены ограничения на его контакты, напомнила соучредитель Международного центра развития парламентаризма, правозащитник и специалист по конституционному праву Гоар Мелоян.
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.