Последние новости

Իրանի խորհրդարանը քվեարկել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու օգտին

Իրանի խորհրդարանը հաստատել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը: Ինչպես տեղեկացնում է PressTV–ն, այս մասին հայտնել է Իսլամական խորհրդատվական վեհաժողովի նախագահության ներկայացուցիչ Ալիրեզա Սալիմին։

Խորհրդարանի որոշումը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:

Այս շաբաթ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել համագործակցության համաձայնագրերով նախատեսված իր պարտավորությունները:

ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին հունիսի լույս 23-ի գիշերը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Թեհրանին խնդրել էր Իրանի վնասված երեք օբյեկտների հասանելիություն տալ հասկանալու համար հետևանքների մասշտաբները: Սակայն Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ կազմակերպությունը վարկաբեկել է իրեն՝ վերածվելով քաղաքական գործիքի։ ԱՄՆ-ի հարվածներից հետո գործակալությունն ավերածություններ արձանագրեց Սպահանում, Ֆորդոյում և Նաթանզում, սակայն հայտարարեց, որ օբյեկտներից դուրս ճառագայթային ֆոնի բարձրացում գրանցված չէ:

ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հարաբերությունները վատթարացել էին դեռ Իսրայելի հարձակումից առաջ։ Թեհրանը սահմանափակել էր տեսուչների մուտքն իր օբյեկտներ։ Իսկ հարվածներից անմիջապես առաջ ՄԱԳԱՏԷ-ն ընդունեց բանաձև, որում ասվում էր, որ Իրանը չի կատարում միջուկային զենքի չտարածման ռեժիմի շրջանակում իր պարտավորությունները։ Փաստաթղթում մասնավորապես նշվում էր, որ Թեհրանը գործակալությանը տեխնիկապես հիմնավորված բացատրություն չի տրամադրել չհայտարարագրված օբյեկտներում արհեստականորեն ստեղծված ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ: Դրանից հետո Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ