ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ, ՊԼԱՆԸ` ՀՈՐԻՆԵԼ. ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ` ՔԿ-Ի ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ
Իրավապահների հրապարակած ձայնագրությունները չեն պարունակում այն հանցակազմը, որը նկարագրում է Քննչական կոմիտեն, Sputnik Արմենիային ասաց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Դրանք ընդամենը մտահղացումներ են, դրանցում նույնիսկ նախապատրաստական փուլ չկա։ Բարի ցանկություններ են։ Եվ այն ձևակերպումները, թե նախապատրաստվել են, պլանավորել են և այլն, ընդունելի չեն»,– նկատեց նախկին դատախազը` հավելելով, որ ձայնագրությունների իսկությունը ևս այս պահին ապացուցված չէ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց ՔՊ–ի պաշտոնական civic.am կայքի հրապարակած թղթի վրա շարադրված պլան` իբր ՀՀ–ում նախապատրաստվող հեղաշրջման վերաբերյալ։ Դրանում արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների ու ընդդիմադիր մի քանի գործիչների տներում, ՀՀ ՔԿ-ն հայտնեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ և հրապարակեց դրանք, իբր, ապացուցող ձայնագրություններ։ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը բերման ենթարկվեց։
Րաֆֆի Ասլանյանը, որպես իրավապահ ոլորտի աշխատանքին քաջատեղյակ անձնավորություն, իշխանության գործողություններն այսպես է մեկնաբանում. ձայնագրություններն ունեցել են, պլանը` հորինել։
«Ապա իրենց լրատվամիջոցի միջոցով ապահովել են դրա, այսպես ասած` արտահոսքը, որպեսզի հիմքեր ունենան գործողություններ անելու, և այս ձայնագրությունները փորձեն կապել նաև այլ անձանց հետ»,– նշում է մասնագետը։
Պարզունակ այս մեխանիզմը, սակայն, Ասլանյանի գնահատմամբ, հեռանկար չունի, և ձայնագրությունների բովանդակությունը չի կարող քննության առարկա դառնալ։
«Ձայնագրությունները կարող են քրեական հետապնդման հիմք դառնալ հիմնավոր կասկածի մակարդակում։ Այլ հարց է, թե հետագայում, մեղադրանքի հիմնավորման տեսանկյունից ինչպես կգնահատվեն»,–ասում է Ասլանյանը` հավելելով, որ ՀՀ իրավական համակարգի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ ձայնագրությունների հիման վրա, առանց փորձաքննության, միայն ձայնի նույնականացմամբ, դատավճիռներ են կայացվել։
«Նախկինում դա, կարելի է ասել, նորմալ էր։ Բայց ժամանակակից տեխնիկական զարգացումները, այդ թվում՝ արհեստական բանականության առկայությունը, իմ կարծիքով, այդպիսի դատավարական գործելակերպը ոչ իրավաչափ է դարձնում»,– կարծում է մասնագետը։
Նրա խոսքով, այսօր առկա տեխնոլոգիաները թույլ են տալիս ցանկացած մարդու ձայն վերարտադրել, հետևաբար, նույնիսկ եթե նախաքննական մարմինը ձայնագրությունները հիմք համարի մեղադրանքի համար, հետագայում դատարանը պարտավոր է դիտարկել դրանց իսկությունը, եթե անձը հերքում է, որ դա իր ձայնն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.