Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց
Դատարանը բավարարեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կալնավորելու միջնորդությունը. նա երկու ամսով կալանավորվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
Բագրատ Սրբազանի աջակից Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկել են նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը ևս ձերբակալել են։
Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաև մի շարք ձայնագրություններ է հրապարակել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.
-
2025-07-04 19:43
Главу азербайджанской диаспоры Подмосковья Эльшана Ибрагимова лишили гражданства России. Об этом он сообщил изданию оху.аз, отметив, что через несколько дней приедет в Азербайджан и даст комментарий.
-
2025-07-04 19:36
Да, нет, ничего не вырезано и не вставлено, как можно сомневаться в порядочности сотрудников правоохранителей? Об этом написал на своей странице в Facebook адвокат Ованес Худоян, обнародовавший также несмонтированный вариант бесед архиепископа Баграта Галстаняна и других арестованных лиц.
-
2025-07-04 19:34
Членов АРФ "Дашнакцутюн" вызывают в полицию с целью отговорить от участия в митинге в защиту арестованного бизнесмена Самвела Карапетяна, который в эти минуты начинается в центре Еревана.