Հայ Ազգային Կոնգրես․ Համախմբվել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու
Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը ՀայԱռաքելական Եկեղեցու վեհարանի վրա ոստիկանության ԱԱԾ-ի գրոհի վերաբերյալ․
«Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը: 2025 թվականի հունիսի 27-ին ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի հոգևոր և ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, անընդունելի են և խաթարում են հայ ժողովրդի դարավոր արժեքներն ու միասնականությունը:
Հայ Առաքելական Եկեղեցին ավելի քան 1700 տարիեղելէ հայ ժողովրդի հոգևոր առաջնորդը, պետականության պահպանման հենասյունը և ազգային ինքնության կարևորագույն կրողը: Նման գործողությունները, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից, ոչ միայն խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու և պետության անջատման սկզբունքը, այլև ուղղակի հարված են հասցնում մեր ժողովրդի միասնությանը՝ հատկապես այս ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ ազգային համախմբվածությունը կենսական անհրաժեշտություն է:
Մենք խորապես մտահոգվածենք այն հանգամանքով, որ իշխանությունների կողմիցնման քայլերը կարողեն լինել ավելիլայնածավալ ծրագրի մաս, որն ուղղված է Հայ Եկեղեցու պատմականդերի նսեմացմանը ևազգային արժեքների խարխլմանը: Այս գործողությունները, որոնք իրականացվում են բռնի ուժի և ճնշումների միջոցով, հիշեցնում են մեր պատմության ամենածանր էջերը և անընդունելի են ժողովրդավարական պետությունում:
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում.
Անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները:
Հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը:
Զերծ մնալ ազգային սրբությունների և հոգևոր արժեքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից:
Հայաստանի քաղաքացիներին, հոգևորականությանը և միջազգային հանրությանը՝ համախմբվել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և նրա սրբավայրերի:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ կանգնած է Հայ Առաքելական Եկեղեցու կողքին և վճռականորեն պաշտպանելու է մեր ազգային հոգևոր ժառանգությունը: Մենք կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին՝ միավորվել այս պայքարում՝ հանուն մեր ազգի արժանապատվության և միասնության»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 17:31
Армения и Азербайджан долго враждовали, но в итоге нельзя исключать очевидного: как бы они не хотели, они были соседями, они ими и останутся. Никто не может изменить этого — такова их судьба, заявил Alpha News депутат ПАСЕ от Австрии Стефан Шеннах, говоря об предусловиях, которые выдвинул Баку для достижения мирного соглашения.
-
2025-07-03 17:30
Федеральный суд США приостановил реализацию одного из первых указов Дональда Трампа, направленного на ужесточение миграционной политики. Речь идет о подписанном в день инаугурации документе, которым президент запрещал просить убежище тем, кто пересекает границу с Мексикой. Судья Рэндольф Мосс постановил, что «президент превысил свои полномочия».
-
2025-07-03 17:27
Этот процесс Москве не удастся остановить никаким давлением, никакими запугиваниями и так далее. Об этом заявил экс-руководитель администрации президента Азербайджана Эльдар Намазов, передают местные СМИ.
-
2025-07-03 17:25
Член высшего органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов раскритиковал внешнеполитические шаги действующих властей, заявив: