Երևանի 30-40 տոկոսի հոսանքազրկման պատասխանատուն ՀԷՑ-ը չէ. պարզաբանում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատասխանատվություն չի կրում հունիսի 27-ի ցերեկը մայրաքաղաքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման լայնամասշտաբ խափանման համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ընկերության մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը։ Նրա խոսքով` կատարվածի համար պատասխանատուն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ընկերությունն է։
Մայր աթոռում այսօր տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին զուգահեռ Երևանի 30-40 տոկոսը հոսանքազրկվել էր, գրեթե կես ժամ մայրաքաղաքի բնակչության մեծ մասը զրկված էր Էջմիածնում կատարվող իրադարձություններին հետևելու հնարավորությունից, ինչն էլ հոսանքի անջատմանը մեծ հնչեղություն է հաղորդել։
«Անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Շահումյան 2» ենթակայանը, որից սնվում են նաև մեր ենթակայանները։ Արդյունքում Երևանի բաժանորդների 30-40 տոկոսի մոտ էլեկտրամատակարարման ընդհատում է տեղի ունեցել։ Այս դեպքը ՀԷՑ–ի պատասխանատվության շրջանակից դուրս է»,– ասաց Սարջանյանը։
Երևանից բացի, նույն ժամին և նույն պատճառով հոսանքազրկվել է նաև Աշտարակի մի հատվածը։
Թե ինչն է եղել ԲԷՑ–ի ենթակայանում էլեկտրամատակարարման անջատման պատճառը, առայժմ հայտնի չէ։ ՀԷՑ–ի մասնագետների այս հարցին ԲԷՑ–ից առայժմ պարզաբանում չեն ներկայացրել։
Զանգվածային հոսանքազրկմանը զուգահեռ համացանցում ԱԺ–ից տեսանյութ տարածվեց, որում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթի ժամանակ հոսանքն անջատվում է։ Նախարարը, սակայն, արձանագրում է, որ միկրոֆոնները շարունակում են աշխատել։ Այս հանգամանքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել` կասկածներ հարուցելով, թե անջատումն իրականում բեմադրված է` որպես ՀԷՑ–ի վատ աշխատանքի օրինակ։
ՀԷՑ–ի մամուլի խոսնակը չբացառեց, որ տեխնիկական ինչ–որ առանձնահատկություններով պայմանավորված` խորհրդարանի միկրոֆոններն իսկապես առանց էլեկտրական հոսանքի որոշ ժամանակ կարողանան աշխատել։ Նա միաժամանակ նշեց, որ վերջին օրերի անջատումները ՀԷՑ–ում էլ որոշակի կասկածներ հարուցել են, սակայն, քանի որ չկան հստակ փաստեր, ձեռնպահ են մնում միանշանակ պնդումներ անելուց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.