ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԶԱՐԳԱՐՅԱՆ․ ԱՅՍ ՆԱԽԿԻՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ ԴԱՎԱՃШՆ ԵՎ ՄШՏՆԻՉ ՀՈՒԴԱՅԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԻՑ Է, ՈՒՐԱՑՈՂ ՏԵՍԱԿ
Նախօերին կարգալույծ հոգևորական Խորեն Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուսատեսությանը՝ Պետրոս Ղազարյանին։
Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է. «Այս նախկին հոգևորականը դավաճան և մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ։ Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառ հայրապետին՝ վերականգնվելու իր հոգևոր կարգավիճակի և ծառայության մեջ։ և ուշադրություն. նրա համար միջնորդել և երաշխավոր է կանգնել Բագրատ սրբազանը։ Երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ ամոթահար է թողել Բագրատ սրբազանին, հիմա էլ համաձայնվելով օգտագործվել օրվա իշխանությունների կողմից՝ անվանարկում է նույն Բագրատ սրբազանին։
Հ. Գ.
Մենք՝ միաբան հոգևորականներս, սովորություն չունենք անդրադառնալու նախկին հոգևորականներին, երբ իրենց մաղձն ու թույնը թափում են Մայր Աթոռի գահակալի կամ մյուս հոգևորականների ուղղությամբ՝ այն հույսով և ներողամիտ մոտեցմամբ, որ մի օր անդրադարձ կունենան և կվերափոխվեն։ Բայց այս դեպքը բացառիկներից է. հայտնվել է Հանրային Հեռուստատեսության եթերում, իբր սրտացավ մեկը, հանրահռչակ Պետրոսի դուդուկի տակ մոլորեցնելու մեր հասարակությանը»։
Հայր Ասսողիկ Կարապետյանը գրել է.
«Սուրբ Էջմիածնի միաբանությունից վտարված, կարգալույծ եղած մի ապիկար բերվել է Հանրային հեռուստաընկերություն՝ նմանն իրեն նմանին է ձգում... Ապիկարներն իրենց անօրենությունների ու պղծությունների իբրև «արդարացում» բերել խոսեցնում են մեկին, որին բոլորս քաջ ճանաչում ենք և գիտենք ինչու է վտարվել Սուրբ Էջմիածնից: Մինչ օրս խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը: Եվ հիմա հանդգնությունն ունի դեռ խոսելու...
Ողորմելի եք բոլորդ, որ ձեզ զրուցակից եք դարձրել ուրացողին՝ այդպես մոլորեցնելով բարեմիտ հեռուստադիտողներին…
Ողորմելի եք դուք ամենքդ՝ վերից վար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.