Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չեղարկել է այցը Մոսկվա
Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում նախատեսված Միլլի Մեջլիսի (խորհրդարան) և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը։
Որոշումը կապում են Եկատերինբուրգում Ռուսաստանի քաղաքացիների սպանության գործով ադրբեջանցի կասկածյալների ձերբակալության հետ։
«Միլի Մեջլիսի խոսնակի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, որը նախատեսվում էր անցկացնել Մոսկվայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցախմբի անդամների ձերբակալության մասին: Գերատեսչությունում նշել են, որ շուտով նրանց նկատմամբ խափանման միջոց կընտրվի։ Հետաքննության վարկածով՝ ֆիգուրանտները, որոնք «էթնիկ հանցախմբի մաս էին կազմում», ներգրավված են 2001, 2010, 2011 թվականներին Եկատերինբուրգ քաղաքի տարածքում կատարված սպանությունների և սպանության փորձերի մի շարք դրվագներում: Մի քանի կասկածյալներ արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, համագործակցում են քննության հետ, խուզարկություններ են կատարվել նշված անձանց բնակության վայրերում:
ՔԿ քննչական վարչությունում նաև ավելի վաղ ճշտել են, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանության, վարձու սպանության, ինչպես նաև վարձու սպանության փորձի մասին քրեական գործի ֆիգուրանտները ստուգվում են այլ հանցագործություններին մասնակցության համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 18:41
Альтернативы объединению оппозиции нет. 80-85% граждан Армении жаждут смены власти. Она должна состоятся как можно быстро. Об этом написал на своей странице в Facebook экс-депутат Самвел Фарманян.
-
2025-07-02 17:41
Из офиса компании "Ташир Групп" правоохранители изъяли компьютеры и документы. Об этом сообщил журналистам адвокат компании Армен Фероян.
-
2025-07-02 17:37
2 июля Католикос всех армян Гарегин II принял Чрезвычайного и полномочного посла Суверенного Военного Мальтийского Ордена в Республике Армения Доменико Ардуини.
-
2025-07-02 17:36
Это очевидно страшная для Армении и армянского народа информационная кампания. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова, комментируя процессы вокруг Армянской церкви.