Սա քաղաքական հետապնդում է. փաստաբանը` Աջապահյանին առաջադրված մեղադրանքի մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ակնհայտ ապօրինի ու անհիմն է և հանցագործության հետ ընդհանրապես կապ չունի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը խորհրդանշական է համարում այն հանգամանքը, որ սա ոչ միայն իրենց, այլ նաև քննչական մարմնի դիրքորոշումն է եղել մինչև այն պահը , երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել սրբազանին։
«Ամեն ինչ սկսել է հունիսի 4-ին։ Դատախազությունն իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունը իբր հաղորդում է պատրաստել ու ուղարկել քննչական, քննչականն էլ վարույթը նախաձեռնել է։ Հիմա որ հետ ենք գնում, տեսնում ենք, որ հենց էդ օրն էր վարչապետն իր էջում ուղիղ թիրախավորում Միքայել սրբազանին։ Սա քաղաքական հետապնդում է, քանի որ դատախազությունն իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխել է` բացառապես վարչապետի գրառումների կամ գուցե հանձնարարության արդյունքում»,– ասաց նա։
Երեմ Սարգսյանը նշեց, որ Միքայել սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում իրավական նորմերին, ու անձեռնահասության հիմնավորմամբ փաստաբանները նրան բացարկ են հայտնել։
Փաստաբանը հիշեցրեց նաև, որ ՀՀ քրեական դատավարությունն ու ՀՀ սահմանադրությունը արգելում են կրկնակի դատապարտումը։ Այսինքն` եթե պետությունը նույն հանցագործության, նույն արարքի հետ կապված մեկ անգամ ասել է, որ անձի արարքում հացագործություն չկա ու քրեական հետապնդում չի հարուցել, չի կարող անձի նկատմամբ նորից վարույթ հարուցել, քանի այդ որոշումն ուժի մեջ է։ Միքայել սրբազանի գործում պետությունը խախտել է այս օրենքները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.