ՀՀ ներքին գործն է. Միրզոյանը` եկեղեցու վրա հարձակումների մասին Լավրովի դիտարկման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Արարատ Միրզոյանը Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո պատասխանելով լրագրողի հարցին` նշել է, որ Սերգեյ Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։
«Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, և կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն, քաղաքական գործընթացների մասնակցելուն։ Համաձայն իրավապահ մարմինների` նրանք մասնակցել են ապօրինի հեղաշրջման փորձերի։ Սա իրավական պրոցես է, և սա Հայաստանի ներքին գործն է», - նշել է Միրզոյանը։
Նշենք, որ ռուս նախարարը չի օգտագործել «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, նա խոսել է միայն «եկեղեցու վրա հարձակումների» մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ընդգծել է, որ սա Հայաստանի ներքին գործն է, սակայն դա չի խանգարել Միրզոյանին` հանդիմանելու Սերգեյ Լավրովին ՀՀ ներքին գործերին միջամտելու համար։
«Պարոն Լավրովն ավելի լավ է` չխառնվի Հայաստանի ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: Կուզեի օգտվել առիթից և նույն կոչն անել պարոն Լավրովի խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին: Ես կարծում եմ, որ և՛ ՌԴ պաշտոնյաները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին», - հավելել է Միրզոյանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.