Դու չես կարող իմ եղբայրը լինել. Տեր Փառեն քահանա Պետրոսյանը պատասխանել է Փաշինյանին
Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը։
« «․․․ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր և քոյր և մայր» (Մատթ․ 12։50)
Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել։ Քանզի ինձ համար Սրբություն Սրբոց են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հոգուս ծննդավայրն են Մեր Սրբոց տաճարներն ու վանքերը, և հոգևոր հայրս է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր Արքեպիսկոպոս ու Եպիսկոպոս հայ ազգի հոգևոր հայրն է, աստվածաբան-վարդապետը, բախումների ժամանակ՝ խաղաղարարը, դժբախտության պահին՝ սփոփիչը։ Ամեն մի Եպիսկոպոսի ձեռամբ օծվում և հոգևոր ծնունդ են առնում բազմաթիվ քահանաներ, որոնք և սպասավորում են Հայ ազգին ու Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
Մի անձ, ով կարող է գործել հայի ինքնության դեմ, կարող է թիրախավորել ազգային Եկեղեցին, ով կարող է ուրանալ իր սրբություններն ու հողը հայրենի, ով կարող է խաբել, ստել ու կեղծել հայ ժողովրդին, մերժել դարավոր պատմությունն ու իր պապերի կերտած ինքնության ճանապարհը, ով կարող է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանությունը, Արցախը համարել օտարինը, ոտնձգություններ կատարել հոգևորականների դեմ, նա չի կարող իմ եղբայրը լինել»,- հայտարարել է Տեր Փառենը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 17:41
Из офиса компании "Ташир Групп" правоохранители изъяли компьютеры и документы. Об этом сообщил журналистам адвокат компании Армен Фероян.
-
2025-07-02 17:37
2 июля Католикос всех армян Гарегин II принял Чрезвычайного и полномочного посла Суверенного Военного Мальтийского Ордена в Республике Армения Доменико Ардуини.
-
2025-07-02 17:36
Это очевидно страшная для Армении и армянского народа информационная кампания. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова, комментируя процессы вокруг Армянской церкви.
-
2025-07-02 17:35
Бизнесмены с мировым именем обратились к премьер-министру Армении Николу Пашиняну в защиту известного российского предпринимателя и мецената Самвела Карапетяна.