Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա
Հուլիսի 8-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրի վրա, շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության՝ «Լեռնային Ղարաբաղ անվտանգ և արժանապատիվ վերադարձի» հարցով, հայտնել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից (ANCA):
Հանձնախմբից մանրամասնել են, որ շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Վոնտոբելը և Լուկաս Ռեյմանը կմիանան ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) նախագահ, դոկտոր Ջոն Այբներին Կապիտոլիումի բլրի վրա կայանալիք ճեպազրույցի ընթացքում։ Նշվում է, որ մասնակիցները կանդրադառնան Շվեյցարիայի միջազգային առաջնորդությանը «Լեռնային Ղարաբաղի համար շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը», որը նպատակ ունի ապահովել Արցախի բնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը:
ANCA-ից ընդգծել են, որ նախաձեռնությունը բխում է Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատների կողմից ընդունված առաջարկից, որով Շվեյցարիայի կառավարությանը հանձնարարում է խաղաղության ֆորում հրավիրել՝ Ադրբեջանի և Արցախից տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև միջազգային միջնորդությամբ երկխոսությունը խթանելու համար:
«Հարթակն ստեղծում է չեզոք և միջազգային մակարդակով պաշտպանված տարածք՝ արցախահայերի վերադարձի իրավունքի իրականացմանը աջակցելու համար՝ համաձայն միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի։ Մեր աշխատանքը նոր է սկսվել։ Մենք չենք կարող թույլ տալ անշարժ նստել. խաղաղության ֆորումը դեռ պետք է կազմակերպվի»,- ANCA-ն մեջբերել է Վոնտոբելի խոսքերը՝ ողջունելով միջազգային աջակցությունը Արցախի վերադարձի իրավունքին։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.