Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրության աշխատողներից 5-ը ձերբակալված են, 2-ը` կալանավորված
Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է յոթ մարդ, որոնցից երկուսը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է այդ երկրի ՆԳՆ-ն:
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ «խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։
Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը ենթարկվել է խուզարկության։
ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ձերբակալվել են գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` աշխատակիցներին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ, թե իբր վերջիններս «ԱԴԾ-ի գործակալներ են»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 15:41
Парламент Армении во втором и окончательном чтении принял законопроект, предусматривающий механизмы огосударствления "Электросетей Армении".
-
2025-07-03 15:39
В Турции предлагают переименовать КПП "Алиджан" на границе с Арменией в честь одного из организаторов Геноцида армян Мехмеда Талаата-паши. Об этом сообщают турецкие СМИ.
-
2025-07-03 15:37
Парламент Армении утвердил во втором и окончательном чтении законопроект, предусматривающий административную ответственность за безбилетный проезд в общественном транспорте Еревана.
-
2025-07-03 15:35
Два человека арестованы после вчерашних обысков в ереванском офисе ГК "Ташир", сообщили Sputnik Армения в Следственном комитете.